Հղիության ընթացքում ծխելը փոխում է երեխայի ԴՆԹ-ն

20:30   2 ապրիլի, 2016

Գիտնականները հղիության ընթացքում ծխելը թողնելու եւս մի պատճառ են հայտնաբերել. նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ծխելը փոխում է երեխայի ԴՆԹ-ն եւ կարող է հանգեցնել բնածին արատների զարգացման: 

National Institute of Environmental and Health Sciences-ի (Հյուսիսային Կարոլինա) հետազոտողները վերլուծել են 6685 ծխող մոր եւ նրանց նորածին երեխաների մասին տվյալներ` պարզելու, թե ծխելն ինչպես  ազդում ԴՆԹ-ի մեթիլավորման վրա. հենց ԴՆԹ-ի որոշակի կետերի մեթոիլավորումից է ամեն ինչ կախված` մարդու աչքերի գույնից մինչեւ նրա նախատրամադրվածությունը որոշակի հիվանդությունների հանդեպ: 

Ծխող մայրերից ծնված երեխաների ԴՆԹ-ում գիտնականները 6073 կետ են հայտնաբերել, որոնք այլ կերպ են մեթիլավորվել, քան չծխող ծնողների մոտ: Ընդ որում, տարբերությունների մեծամասնությունը գեների հատվածում էր, որոնք պատասխանատու են թոքերի, նյարդային համակարգի զարգացման, ինչպես նաեւ քաղցկեղի եւ բնածին արատների որոշ տեսակների ի հայտ գալու համար, ինչպիսիք են նապաստակի շուրթը եւ գայլի երախը: 

Հետազոտությանը մասնակցած կանանց մեծամասնությունը ծխել է հղիության ընթացքում: Սակայն հղիների 13 տոկոսը ծխել է ամեն օր, իսկ   25 տոկոսը` ժամանակ առ ժամանակ: Նրանց երեխաների ԴՆԹ-ն վերլուծելու համար գիտնականները երեխաների պորտային արյան նմուշներ են վերցրել նրանց ծննդից անմիջապես հետո: Այդպես նրանք տվյալները համեմատել են ավելի մեծ տարիքի երեխաների անալիզների հետ. նրանց մոտ, ում մայրերը ծխել էին հղիության ընթացքում, ԴՆԹ-ի մեթիլավորման նույն տարբերություններն էին հայտնաբերվել:   

The American Journal of Human Genetics-ի հոդվածում հետազոտության հեղինակները նշել են, որ իրենց աշխատանքը ցույց է տալիս, թե հղիության ընթացքում կնոջ ծխելն ինչպես կարող է ազդել երեխայի հետագա զարգացման վրա եւ կարող է արդյոք նրա մոտ ապագայում հիվանդություններ առաջացնել: Սակայն այդ երեխաների ԴՆԹ-ի մեթիլավորման փոփոխությունը հազիվ թե անհետ անցնի եւ կարող է մի շարք բնածին արատներ եւ այլ խնդիրներ առաջ բերել:

 



© NEWS.am Medicine