Նշվել են լյարդի ցեռոզի թաքնված ախտանիշները

17:29   8 September, 2022

Այնպիսի նշաններ, ինչպիսիք են ափերի եւ ոտնաթաթերի կարմրությունը, մատների եւ ոտքերի ֆալանգների հաստացումը, ինչպես նաեւ ենթամաշկային խոլեստերինի դեղնավուն ճարպագնդիկները, կարող են լյարդի ցեռոզի թաքնված ախտանիշներ լինել, Gazeta ասել է արյունաբան, գաստրոէնտերոլոգ Ելենա Բուտենկո։

Բժշկի խոսքով՝ «թմբուկի փայտիկների» ախտանիշը մատների եւ ոտքերի մատների ֆալանգների հաստացումն է։ Այս պաթոլոգիան առաջանում է եղունգների ափսեի եւ ոսկորների միջեւ ընկած շարակցական հյուսվածքի սերտաճման պատճառով։

Միաժամանակ, ինչպես նշել է բժիշկը, ափերի եւ ոտքերի կարմրությունն առաջանում է արյան մեջ էստրոգենի ավելացման պատճառով՝ որպես լյարդի ֆունկցիայի խանգարման հետեւանք։

Քսանթելազման կամ դեղնավուն ենթամաշկային ճարպագնդիկները ավելի հաճախ հայտնվում են վերին կոպերի վրա: Լյարդի հետ կապված խնդիրների դեպքում կարող է առաջանալ նաեւ «մեդուզայի գլուխ», որը դրսեւորվում է որովայնի պատի երակների ընդգծված ընդլայնմամբ եւ ոլորանման տեսքով։

Մյուս ախտանիշներն են՝ տղամարդկանց մոտ կաթնագեղձերի մեծացումը, ինչպես նաեւ եղունգների վրա սպիտակ գծերի եւ բծերի առաջացումը։

Բժիշկը հավելել է, որ լյարդի հետ կապված խնդիրների դեպքում առաջանում է նաեւ արգելակվածություն, մտավոր աշխատունակության անկում, երբեմն նաեւ արտահայտված ագրեսիվություն։ Բացի այդ, պացիենտը դադարում է քնել գիշերը, իսկ ցերեկը քնկոտ է լինում, հայտնում է «Մոսկվա 24»-ը։



© NEWS.am Medicine