Հոլիվուդյան դերասան Մեթյու Մաքքոնահին «Օսկարի» է արժանացել «Գնորդների դալլասյան ակումբ» ֆիլմի համար։ Սա մրցանակ է ոչ միայն նրա դերասանական վարպետության, այլեւ առողջության համար նրա անձնվիրական պայքարի համար: Այս մասին հայտարարել է բժիշկ Սրիդհար Փոթարազուն՝ հայտնի ակնաբույժ եւ գործարար, որը վերջին մի քանի տարին աշխատել է Մեթյու Մաքքոնահիի հետ:
Մրցանակի հանձնման ժամանակ Մաքքոնահիի եզրափակիչ խոսքը՝ «Պարզապես շարունակեք ապրել», ոչ միայն էլեգանտ ժեստ էր, այլև նրա կյանքի հավատամքը, հայտնում է Fox News-ը:
Մաքքոնահին ստեղծել է Just Keep Livin Foundation (JKL, պարզապես շարունակեք ապրել) հիմնադրամը՝ երեխաների աճող սերնդի շրջանում բարձրացնելու համար կրթվածության եւ տեղեկացվածության մակարդակը սննդակարգի եւ առողջ սնվելու ոլորտում գիտելիքների առումով: Հիմնադրամի աշխատակիցները ծրագիր են մշակել, որը մեծ հաջողություն է ունեցել Տեքսասի եւ Քալիֆորնիայի տարբեր դպրոցներում՝ երեխաներին ոգեշնչելով մեծ ուշադրություն դարձնելու իրենց առողջությանը, եւ այդպիսով նպաստելով ճարպակալությամբ տառապող երեխաների թվի նվազմանը:
Դպրոցներն առանձնահատուկ դեր ունեն բարենպաստ եւ անվտանգ միջավայր ստեղծելու գործում, որտեղ առողջ սովորություններ են ներդրվում: Դպրոցներում նաեւ ուսուցանում են ճիշտ սնվել եւ մարզվել:
Մաքքոնահիի վերլուծական միտքը մեծապես նպաստել է JKL ծրագրի հաջողությանը, հատկապես՝ դպրոցական մակարդակով:






