Ե՞րբ եք դուք վերջին անգամ ազատվել հարդարանքի միջոցներից եւ անձնական հիգիենայի իրերից: Իսկ գիտեք արդյո՞ք, որ լողասենյակում օգտագործվող բոլոր իրերի պիտանելիության ժամկետը խիստ սահմանափակ է, եւ որ պիտանելիության ժամկետի լրանալուց հետո դրանք կսկսեն վնասել Ձեր առողջությանը:

Անհատական խնամքի հին միջոցներում, հատկապես եթե դրանք աչքերի համար են նախատեսված (սեւաներկ, աչքերի մատիտ, ծարրաներկ եւ այլն), շատ արագ սկսում են բազմանալ վնասակար բակտերիաներ:

Huffingtonpost.com-ը խորհրդակցել է Նյու-Յորքյան Art of Dermatology կենտրոնի հիմնադիր, բժիշկ Ջեսիկա Կրանտի (Jessica Krant) հետ եւ կազմել է լոգասենյակում սովորաբար օգտագործվող հիգիենայի իրերի եւ հարդարանքի միջոցների ցուցակը եւ նրանց հնարավոր անվտանգ օգտագործման եւ պիտանելիության ժամկետները:

Այս ինֆոգրաֆիկը կօգնի ձեզ կողմնորոշվել, թե երբ է անհրաժեշտ ձերբազատվել լոգարանում օգտագործվող հարդարանքի միջոցներից եւ հիգիենայի իրերից:

Makeup lifespan Armenian