Ռուսաստանի Տուլա քաղաքում ծնվել է 570 գրամ քաշով երեխա, հաղորդում է ТСН 24-ը։

Այս պահին երեխան գտնվում է մասնագետների շուրջօրյա հսկողության տակ։

Գլխավոր բժիշկ Ելենա Մակարովան հայտնել է, որ ժամանակակից սարքավորումների, ինչպես նաեւ բժիշկների եւ բուժանձնակազմի որակավորման շնորհիվ խնամվում են նույնիսկ ամենադժվար պահվող նորածինները։