Սյերա-Լեոնեում Էբոլա տենդով հիվանդացած վիրաբույժին տեղափոխել են ԱՄՆ՝ բուժման: Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Սյերա-Լեոնեի քաղաքացի 44-ամյա Մարթին Սելիան, որն ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունք ունի, տեղափոխվել է Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքի բժշկական կենտրոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Օմահայի բժշկական կենտրոնը ԱՄՆ 4 բժշկական հաստատություններից մեկն է, որոնք հագեցած են Էբոլայի բուժման սարքավորումներով: Հենց այստեղ են ավելի վաղ տեղափոխվել ամերիկացի բժիշկ Ռիկ Սեքրան եւ NBC հեռուստաընկերության օպերատոր Աշոք Մուքփոն, որոնք Նիգերիայում վարակվել էին էբոլայով: Սեքրան ամբողջությամբ առողջացել է եւ դուրս գրվել հիվանդանոցից սեպտեմբերին, իսկ Մուքփոն՝ հոկտեմբերին: