Առողջությունը կարող է մարդուն երջանիկ դարձնել, բայց ինքնին երջանկությունը նույնպես  կարող է լավացնել առողջությունը, համաձայն նոր հետազոտության: Գիտնականները բացահայտել են, որ երջանիկ մարդիկ տարիքն առնելուց ավելի լավ ֆիզիկական վիճակում են գտնվում:

Հետազոտության մեջ ներգրավվել են  Անգլիայում բնակվող  60-նն անց ավելի քան  3000 մարդ։ Նրանց հետեւել են ութը տարիների ընթացքում: Հետազոտության մասնակիցները հաղորդել են, ինչքանով են իրենք վայելել կյանքը՝ ելնելով « Ինձ դուր է գալիս այն, ինչ ես անում եմ» կամ « Ինձ դուր է գալիս այլ մարդկանց ըընկերակցությունը» արտահայտությունների ռեյտինգից:

Անհատական հարցազրույցների ժամանակ բժիշկները  ճշտել են, ունեցել են արդյոք մասնակցիները առօրյա կյանքում դժվարություններ , ասենք, անկողնուց վեր կենալիս, հագնվելիս կամ լողանալիս:  Նրանք նաեւ հատուկ թեստի միջոցով չափել են մասնակիցների քայլքի  արագությունը:

Արդյունքները ցույց են տվել, որ  երջանիկ մարդիկ  տարիքն առնելուց ավելի լավ ֆիզիկական վիճակում են լինում, տեղեկացնում է Fox News-ը։

Դժբախտ մարդիկ, որոնք մոտավորապես 80%-ն  են կազմել, ավելի հակված են եղել ֆունկցիաների խանգարումների առօրյա կյանքում, համաձայն Canadian Medical Association Journal ամսագրում հրապարակված հետազոտության տվյալների:

Հետազոտությունը նաեւ բացահայտել է, որ երջանիկ մարդկանց քայլքի արագությունը ավելի դանդաղ տեմպերով է նվազում, քան նրանց, ովքեր ավելի քիչ են սիրում կյանքը, ասել է Լոնդոնի համալսարանական քոլեջի առողջապահության եւ համաճարակաբանության  ինստիտուտի տնօրեն Էնդրյու Ստեպտոնը:

Արդյունքները նաեւ ցույց են տվել, որ  բարձր ֆինանսական կարգավիճակով եւ կրթությամբ, ինչպես նաեւ ամուսնացած եւ աշխատանք ունեցող մասնակիցներն ունեցել են բարեկեցության ավելի բարձր մակարդակ:

Ինչպես սպասվում էր վատ առողջական վիճակը կապված է եղել երջանկության ցածր մակարդակի հետ: Շաքարախտով, արթրիտով, ինսուլտով, դեպրեսիայով եւ սրտի քրոնիկ հիվանդություններով  մարդիկ  հաղորդել են կյանքից  բավարարվածության ավելի ցածր մակարդակի մասին: