Ամենուրեք, ձեր բարձերում եւ ձեր ծածկոցներում գտնվում են տարօրինակ արարածներ, որոնց հնարավոր չէ լսել կամ տեսնել: Դրանք տնային փոշու տզերն են, որոնք ապրում են ամենուրեք:Այս տարօրինակ արարածները ապրում են այնտեղ, որտեղ ապրում է մարդը, նրանք ծաղկում են մաշկի փոքր թեփուկների վրա, մշտապես սնվում են մեր մարմնով եւ առողջության հետ լուրջ խնդիրներ կարող են առաջացնել, այդ թվում ալերգիա եւ հյուծող ասթմա:
Իրենց փոքր չափերի շնորհիվ տզերն անտեսանելի են մարդկային աչքի համար: Որձերն ապրում են միջինում 10 -ից 19 օր, իսկ էգերը՝ 70 օր՝ դնելով մոտավորապես 100 ձու: Այսպիսով տզերն արագ բազմանում են:
Տզերի հանդեպ ալերգիան կանխարգելելու համար փոշեկուլով կանոնավոր կերպով մաքրեք գորգերն ու բազմոցները, հատկապես բարձերի տակ: Հաճախակի լվացեք բոլոր անկողնային պարագաները, այդ թվում բարձերն ու ծածկոցները: Տզերին արմատախիլ անելու համար ՝ օգտագործեք տաք ջուր եւ մի քիչ սպիտակացնող հեղուկ: Չորացումը բարձր ջերմաստիճանի պայմաններում նույնպես սպանում է տզերին՝ դրանով իսկ վերջ դնելով տզերի վերարտադրողական ցիկլին:
Բացի դրանից, տան օդափոխության սարքավորումը նունյպես կարող է սպանել փոշու տզերին եւ հեռացնել օդում գտնվող միկրոսկոպիկ արտաթորանքները՝ անվտանգ միջավայր ստեղծելով շնչառության համար: Որոշ փոշեկուլներ պարունակում են նաեւ միկրոմասնիկների ֆիլտրեր, եւ կարող են ոչնչացնել ձեր տան տզերին ու դրանց մասնիկները:
Մեծ գորգերով տները հիասքանչ միջավայր են տնային փոշու տզերի համար, այն ժամանակ, երբ կոպիտ, փայտե հատակները վատ միջավայր են ստեղծում դրանց բազմացման համար: Ծանր ալերգիաների դեպքում, հնարավոր է հարկ լինի տնից ամբողջությամբ հեռացնել գորգերը:






