Հարավային Կորեայում մահացել է կորոնավիրուսով հիվանդ եւս մեկ մարդ: Այսպիսով, MERS-ից մահացած մարդկանց քանակը կազմել է 33 մարդ:

Նոր վարակման դեպքեր, սակայն, երկրում չեն արձանագրվում արդեն երեք օր անընդմեջ: Ընդհանուր առմամբ երկրում վարակվել է 182 մարդ, եւս 2.6 հազարը գտնվում են կարանտինում:

Մահացու վտանգավոր վիրուսը մոլեգնում է Հարավային Կորեայում արդեն մեկ ամսից ավել: Այն երկիր է բերել է Մերձավոր Արեւելքից վերադարձած մի քաղաքացի: