Շվեդ բժշկին, որը «բժիշկ Անալ» մականունն էր ստացել, զրկել են արտոնագրից եւ հեռացրել են հիվանդների հետ աշխատանքից: Նա փորձում էր հետանցքի մերսման միջոցով բուժել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են գլխացավը եւ թիկունքի հետ կապված խնդիրները:  

Շվեդիայում, Նորվեգիայում եւ Դանիայում աշխատած այդ բժշկի անունը ԶԼՄ-ները չեն հայտնում: Սակայն վերջին 20 տարվա ընթացքում նա մի քանի անգամ հայտնվել է թերթերի գլխագրերում իր կասկածելի տեխնիկայի պատճառով, հաղորդում է  The Local-ը:

2003-ին նա զգուշացում է ստացել Շվեդիայի HSAN կարգավորող տեսչությունից, որովհետեւ սկսել էր հետանցքի մերսման միջոցով բուժել գլխացավից եւ թիկունքի ցավերից բողոքող տարեց կնոջ: Կինն այդ մեթոդիկան նկարագրել էր որպես  «աներեւակայելիորեն վիրավորական»: HSAN-ում բուժումը «կասկածելի» են համարել, որովհետեւ թիկունքում եւ գլխում ցավեր առաջացնող ոչ մի մկանի հնարավոր չէ դիպչել հետանցքի մերսման օգնությամբ: 

Տեղի մամուլն այդ բժշկին «բժիշկ Անալ» էր կոչում: Պարզվել էր, որ նա ավելի քան 1 000 նման պրոցեդուրա է կատարել, որովհետեւ դրանք «արդյունավետ եւ բժշկական ամսագրերում հրապարակված հետազոտությունների ընթացքում հաստատված են համարվում»: 2008-ին Սթոքհոլմի դատարաններից մեկում հայտնվելով`տղամարդը հասավ նրան, որ իրեն թույլ տրվի շարունակել պրակտիկան, չնայած բազմաթիվ զգուշացումներին: 

Այնուամենայնիվ, տղամարդը զրկվեց արտոնագրից, բայց ոչ անալ մերսման համար:   Անցյալ տարվա հունիսին Դանիայում անզգայացնող դեղի ներմուծման ընթացքում նա ծակել էր հիվանդի թոքը: Այդ երկրում նրա արտոնագիրը դադարեցվեց, իսկ շուտով նույնը եղավ նաեւ Շվեդիայում: Վերջապես Նորվեգիայի իշխանությունները եւս նման որոշում կայացրին: Ինքը`բժիշկը, դա «վհուկների որս» է համարում: