Այս տարի, մինչեւ մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, գրանցվել է օձի խայթոցի 4 դեպք (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 2 դեպք):
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունն օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացել է ապրիլի 13-ին:
Այս տարվա դեպքերն արձանագրվել են Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Շիրակի մարզերում: Տուժածները դիմել են մարզային բժշկական կազմակերպություններ։ 3-ին ներարկվել է օձի հակաթույն, 1 դեպքում դրա կարիքը չի եղել:
Տեղեկացնում ենք, որ հանրապետության բոլոր բժշկական կենտրոններն ապահովված են հակաթույնով։ Բնակչության բոլոր խմբերի համար ներարկումն իրականացվում է անվճար հիմունքներով:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր