Ուղեղի միկրոկաթված տարած մարդկանց բրիտանացի բժիշկները խորհուրդ են տալիս սկսել ասպիրին ընդունել, որը էականորեն կնվազեցնի կիկնակի կամ ավելի ընդարձակ կաթվածների հավանականությունը: Օքսֆորդի համալսարանի գիտնականների խոսքով, բժիշկներն այժմ էլ հիվանդներին խորհուրդ են տալիս ասպիրին ընդունել միկրոկաթվածներից հետո, սակայն այդ դեղամիջոցի ընդունման դրական հետեւանքն ամենավաղ փուլում «շատ թերագնահատված է»:
Հոդվածում, որը հրապարակվել է բրիտանական բժշկական Lancet ամսագրում, Օքսֆորդից բժիշկները կոչ են արել թարմացնել գործող բժիշկներին տրվող հրահանգները միկրոկաթվածների ընթացքում ապիրինի օգտագործման վերաբերյալ: Անգլիայի Առողջապահության ազգային համակարգը (NHS) արդեն հայտնել է, որ մանրամասնորեն կուսումնասիրի հետաքննության արդյունքները:
Միկրոկաթվածները (որոնք հայտնի են նաեւ որպես անցումային իշեմիկ գրոհներ (ԱԻԳ)), տեղի են ունենում գլխուղեղի արյան շրջանառության խախտման հետեւանքով եւ կարող են հանգեցնել վերջույթների ընդարմացման, խոսքի կամ տեսողության խանգարման: Այդ բոլոր ախտանիշները, որպես կանոն, անհետանում են մի քանի օրվա ընթացքում: Սակայն միկրոկաթվածից հետո առաջին օրերին պահպանվում է ընդարձակ կաթվածի բարձր ռիսկը, որն ավելի շուրջ եւ երկարաժամկետ հետեւանքներ է ունենում:
Այն մասին, որ ասպիրինը կարող է էականորեն նվազեցնել կրկնական կաթվածների ռիսկը, հայտնի էր եւ նախկինում, չէ որ ասպիրինը ջրիկացնում է արյունը եւ նվազեցնում թրոմբների առաջացման ռիսկը: Սակայն այժմ գիտնականներն ապացուցել են, որ ասպիրինն ամենից շատ օգուտ է բերում միկրոկաթվածից հետո առաջին կրիտիկական օրերին:
Օքսֆորդից գիտնականների գնահատականներով ասպիրինի ընդունումը վաղ փուլում կարող է հինգ անգամ նվազեցնել ընդարձակ կաթվածի ռիսկը. ամեն 20 մարդուց մեկից մինչեւ ամեն 100 մարդուց մեկը: Դա է ցույց տվել 15 կլինիկական հետազոտության ուսումնասիրությունը, որոնց հազարավոր մարդ է մասնակցել: Նրանք բոլորն ասպիրինն ընդունել են ինչպես անմիջապես կաթվածից հետո, այնպես էլ ավելի երկարաժամկետ հեռանկարում, կրկնակի հարվածների կանխարգելման համար:
Մենք ուզում ենք, որ մարդիկ, եթե նրանց մոտ կասկածներ ի հայտ գան, որ միկրոկաթված են ունեցել կամ ԱԻԳ, անմիջապես ասպիրին ընդունեն եւ դիմեն բժշկի», - ասել է հետազոտական խմբի ղեկավար պրոֆեսոր Փիթեր Ռոտուելլը:
Այժմ գիտնականները բոլոր բժշկական ծառայություններին, ներառյալ շտապօգնության աշխատողներին եւ հեռախոսային օպերատորներին կոչ են անում հնարավորինս արագ ասպիրին ընդունել կաթվածի առաջին կասկածների դեպքում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր