Adelaide's Flinders University-ի գիտնականները (Ավստրալիա) ճանաչել են այն գենը, որը պատասխանատու է 2-րդ տեսակի դիաբետի ի հայտ գալու համար: Այդ նպատակով Դեմիեն Քիթինգը եւ նրա գործընկերները ուսումնասիրել են Դաունի համախտանիշով հիվանդների գենոմը:
Դաունի համախտանիշով մարդկանց գենոմում, ինչպես հայտնի է, առկա է 21-րդ քրոմոսոմի երրորդ պատճեն եւ նրանց մոտ հաճախ որոշ հիվանդություններ են զարգանում, որոնց թվում է դիաբետը: Գիտնականները ենթադրել են, որ բետաբջիջների աշխատանքում այդ խախտումը կարող է կապված լինել այն գեների հետ, որոնք ներկա են այդ հավելյալ քրոմոսոմի վրա: Գենոմի ուսումնասիրությունը նրանց թույլ է տվել ի հայտ բերել RCAN1 գենը, որն իրոք հանգեցնում էր ենթաստամոքսային գեղձի բետաբջիջների կողմից ինսուլինի արտադրության խախտմանը:
Գիտնականները փորձարկումներ են իրականացրել Դաունի համախտանիշ ունեցող մկների վրա եւ 38 գեն են հայտնաբերել, որոնք գուցե կապված են 2-րդ տեսակի դիաբետի զարգացման հետ: Դրանից հետո նրանք ուսումնասիրել են 2-րդ տեսակի դիաբետով հիվանդների բետաբջիջներում այդ գեներից յուրաքանչյուրի արտահայտվածությունը. դա նրանց թույլ է տվել ճանաչել RCAN1 գենը:
Հետազոտողները հույս ունեն, որ այդ գիտելիքներն իրենց կօգնեն այնպիսի դեղամիջոց մշակել, որն ի վիճակի է արգելափակել RCAN1-ի արտահայտվածությունը. Նման դեղը կարող է օգնել 2-րդ տեսակի դիաբետով հիվանդներին: Հեղինակները կարծում են, որ դրա օգնությամբ իրենք կկարողանան կարգավորել ինսուլինի սինթեզի գործընթացը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր