• Latest news

Իսպանացի գիտնականները երիտասարդությունը պահպանելու միջոց են հայտնաբերել

3 հունիսի, 2016  20:47

Քաղցկեղի հետազոտության իսպանական կենտրոնի գիտնականներին հաջողվել է մկներ ստեղծել, որոնց քրոմոսոմներում գերերկար տելոմերներ կան: Այդ դեպքում կենդանիներն ավելի երկար են երիտասարդ մնում: Գիտնականներն իրենց աշխատանքում գենետիկական մանիպուլյացիաների չեն դիմել, այլ օգտագործել են էպիգենետիկական մեխանիզմները: 

Վաղ հետազոտությունները ցույց են տվել, որ սովորական բջիջները էպիգենետիկական ծրագրավորման միջոցով երկարացնելը հանգեցնում է տելոմերների երկարացման: Հետագայում ցույց է տրվել, որ նույնպիսի երեւույթ ինքնաբուխ տեղի է ունենում սաղմնային ցողունային բջիջների աճեցման ընթացքում, ընդ որում քրոմոսոմների ծայրերը երկարում են երկու անգամ: Սակայն գիտնականները որոշել են ստուգել, թե ինչ կլինի, եթե այդ բջիջներից մուկ աճի:  

Արդյունքները ցույց են տվել, որ գերերկար տելոմերներով մկների բջիջների ԴՆԹ-ն ավելի քիչ վնասվածքներ է կուտակում, ինչպես նաեւ ավելի արդյունավետորեն է նորոգվում հատուկ ֆերմենտներով:  Ավելին, մոդիֆիկացիայի ենթարկված կենդանիների մոտ ավելի քիչ է եղել քաղցկեղային ուռուցքների զարգացման հավանականությունը, քան սովորական կենդանիների: Ընդհանուր առմամբ, երկար տելոմերներով մկներն ավելի երկար են երիտասարդ մնացել մոլեկուլային մակարդակում:  

Գիտնականների խոսքով, հաջորդ քայլը կլինի մկների նոր տեսակի ստեղծումը, որոնց տելոմերները երկու անգամ ավելի երկար կլինեն:  Մասնագետները մտադիր են այս եղանակով ուսումնասիրել, թե արդյոք կենդանիներն ավելի երկար կապրեն այլ կրծողների համեմատ: 

Հետազոտությունը հրապարակվել է Nature Communications ամսագրում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել