• Latest news

Գիտնականները բացահայտել են տարօրինակ ԴՆԹ-ի գաղտնիքը

7 հունիսի, 2016  23:49

Բացահայտվել է բջիջներում ԴՆԹ-ի բազմացման մեխանիզմը, որը երկար ժամանակ խույս էր տալիս գիտնականներից: Խոսքը ճյուղավոր կրկնակի պարույրների ի հայտ գալու մասին է, որոնք առաջանում են գենետիկ նյութի պատճենման դեպքում: Շեֆիլդի համալսարանի մոլեկուլային կենսաբանները կարողացել են ներթափանցել այդ գործընթացի մանրամասների մեջ:  

Ճյուղավոր ԴՆԹ-ն առկա էր ամերիկյան ժողովրդականություն վայելող  «Գաղտնի նյութեր» սերիալում, որտեղ գլխավոր հերոսներից մեկը` ՀԴԲ-ի գործակալ Դանա Սկալլին ենթադրում էր, թե իր արյան մեջ գենետիկական նման կառույցների առկայությունը այլմոլորակայինների իրականացրած փորձարկումների նշան է: Սակայն իրական կյանքում  «անոմալ» ԴՆԹ-ն մարդկանց օրգանիզմում ձեւավորվում է ամեն օր եւ պատճենման գործընթացի` ԴՆԹ-ի դուստր մոլեկուլի սինթեզման միջանկյալ արտադրանք է հանդիսանում:  

Գիտնականներն առաջին անգամ պարզել են, թե ճշգրիտ ինչ է տեղի ունենում այդ պահին ԴՆԹ-ի հետ: Գործընթացում առանցքային դեր են խաղում ֆլեպ-էնդոնուկլեազի   (flap endonuclease) ֆերմենտները, որոնք որոշակի մասերում ճեղքում են նուկլեինային  շղթաները: Ճյուղավորված ԴՆԹ-ի եզրերը անցնում են էնդոնուկլեազի կառույցում բացված անցքի միջով, որը սահում է դեպի հիմնական ցողունը, որից նա ճյուղ է կտրում: 

Հետազոտողները   ֆլեպ-էնդոնուկլեազի աշխատանքին  հետեւել են Diamond Light Source սինխրոտրոնի միջով, որը Մեծ Բրիտանիայում է գտնվում: 

Գիտնականները հույս ունեն, որ իրենց հետազոտությունը, որը պարզաբանում է բջիջների բազմացմանը մասնակցող ֆերմենտների աշխատանքը, կօգնի քաղցկեղի բուժման եւ կանխարգելման նոր մեթոդներ մշակել, ինչպես նաեւ հակաբիոտիկների դեմ կայուն մանրէների դեմ պայքարի միջոցներ: 

Հոդվածը հրապարակվել է Nature Structural & Molecular Biology ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել