• Latest news

Հայաստանում ամեն տարի մելանոմայի մոտ 45-60 նոր դեպք է գրանցվում

9 հունիսի, 2016  14:10

Հայաստանում Քաղցկեղի գրանցամատյանի տվյալներով, ամեն տարի մելանոմայի մոտ  45-60 նոր դեպք է գրանցվում: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է Հայկական հակաքաղցկեղային լիգայի նախագահ, պրոֆեսոր Գրիգոր Բադալյանը:  

Նրա խոսքով, այսօր ամբողջ աշխարհում մելանոմայով հիվանդացման աճ է նկատվում, հատկապես` հյուսիսային երկրներում, որտեղ մարդիկ բաց մաշկ ունեն: Սակայն Հայաստանում հետաքրքիրն այն է, որ հիվանդացումը չի աճում եւ տարեցտարի մնում է մոտավորապես նույն մակարդակում, չնայած հայերը բավականին երկար ժամանակ են անցկացնում արեւի տակ եւ սիրում են արեւի լոգանք ընդունել: 

Մասնավորապես, 2015-ին մելանոմայի 47 նոր դեպք է գրանցվել եւ դրա պատճառով   20 մահ (43 տոկոսը): Բնականաբար, մահացած 20 հիվանդները պարտադիր չէ, որ լինեն նրանք, որոնք գրանցվել են այս տարի, նրանք կարող էին հիվանդ լինել անցյալ կամ նախանցյալ տարվանից: 

2014-ին 40 նոր դեպք է եղել եւ 25  մահ (62 տոկոս): 2013-ին 54 նոր դեպք է եղել եւ 34 մահ  (62 տոկոս): 2012-ին 62 նոր հիվանդ է եղել եւ 31 մահ (50 տոկոս), իսկ 2011-ին` 48 նոր դեպք եւ 25 մահ  (52 տոկոս):

Ինչ վերաբերում է մարդկանց տարիքային խմբերին, որոնց մոտ մելանոմա է ախտորոշվում, նրանց մեծամասնությունը մտնում է 50-69 տարեկանների խմբի մեջ: 2015-ին մելանոմայով 26  նոր հիվանդ է եղել հենց այդ տարիքային խմբից: Եվս 10 հիվանդ եղել է 70 տարեկանից մեծ, 9-ը ախտորոշման պահին եղել է 30-49 տարեկան եւ միայն երկուսը`  0-29 տարեկան: Մասնագետը նշել է, որ երեխաները բավականին հազվագյուտ են մելանոմայով հիվանդանում: 

Գրիգոր Բադալյանը նշել է, որ Հայաստանում շատ հիվանդներ խալի հետ կապված խնդիր նկատելով` այնուամենայնիվ ժամանակին բժշկի են դիմում, այդ պատճառով մելանոմայի հայտնաբերման եւ հաջող բուժման դեպքերն այնքան էլ քիչ չեն: Սակայն կան դեպքեր, երբ բավականին երիտասարդ մարդիկ ախտորոշում են ստանում միայն այն ժամանակ, երբ մելանոման արդեն վնասած է լինում ոչ միայն մաշկը, այլեւ շատ այլ օրգաններ, օրինակ` թոքերը եւ երիկամները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել