• Latest news

ԱՀԿ-ն զգուշացրել է տաք ըմպելիքների վտանգավորության մասին

15 հունիսի, 2016  15:42

Տաք ըմպելիքների օգտագործումը կարող է ուռուցքային հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գիտահետազոտական կառույցը` Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալությունը  (ՔՈՒՄԳ) տարբեր երկրներում անցկացված աշխատանքների հիման վրա:  

«Շատ տաք ըմպելիքների օգտգործումը կարող է կերակրափողի քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ» - հայտնել է գործակալության տնօրեն Քրիստոֆեր Վայլդը: Նա ճշտել է, որ ըմպելիքները «տաք» են համարվում` սկսած ըստ Ցելսիուսի    65 աստիճան ջերմությունից: Աշխարհի շատ երկրներում այնպիսի ըմպելիքները, ինչպիսին են սուրճը եւ մատեն, տաք են խմում, առնվազն 70 աստիճանում ըստ Ցելսիուսի:

Միաժամանակ գործակալության ղեկավարը նշել է, որ իր փորձագետների կարծիքով, ոչ սուրճը, ոչ մատեն քաղցկեղածին ըմպելիքներ չեն այն դեպքում, եթե դրանք չափից ավելի տաք չօգտագործեն: 

«Ավելի շուտ ըմպելիքների ջերմաստիճանն է վտանգ ներկայացնում, ոչ թե կազմը: Հիվանդության հավանականությունն աճում է ջերմաստիճանի բարձրացմանը համապատասխան», - հայտնել է Քրիստոֆեր Վայլդը:  «Սուրճի եւ թեյի նորմալ ջերմաստիճանները, որոնցում ընդունված է դրանք խմել Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում, վտանգավոր գծից անհամեմատ ցածր են, այսինքն`60 աստիճանից ցածր են լինում», - կարծում է մասնագետ ուռուցքաբանը:

Նա նշել է, որ կերակրափողի քաղցկեղն աշխարհում ուռուցքային հիվանդությունների թվում ութերորդ տեղում է եւ առաջին տեղում է  որպես մահացու ելքով քաղցկեղ:  2012-ին աշխարհում դրանից 400 հազար մարդ է մահացել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել