• Latest news

«Վիագրան» օգտակար է դիաբետով եւ սրտային խնդիրներով մարդկանց համար

16 հունիսի, 2016  15:35

Պարզվել է, որ տղամարդկային անկարողության դեմ դեղամիջոցները, այդ թվում ` «Վիագրան» ի վիճակի են նվազեցնել սրտային հիվանդությունների ռիսկը: Daily Express պարբերականը գրում է, որ համապատասխան հետազոտություն են կատարել Մանչեստրի համալսարանի կարդիովիրաբուժության կենտրոնի մասնագետները  (Մեծ Բրիտանիա):

Պարզվել է, որ էրեկտիլ դիսֆունկցիայի դեմ դեղահաբերի ընդունումը թույլ է տալիս նվազեցնել առիթմիան (սրտխփոցի ռիթմի խանգարումը), որը հաճախ սրտային անբավարարությամբ հիվանդների մահացության պատճառ է դառնում: 

Բացի այդ, գիտնականները հետեւել են վեց դիաբետիկից կազմված խմբի, որոնց  «Վիագրայի» տեսակի դեղամիջոցներ էին նշանակել: Վիճակագրության համաձայն, դիաբետով տառապողներն առավել ենթակա են սրտանոթային հիվանդությունների, այդ թվում` սրտի կաթվածների: Սակայն դիտարկման ենթարկվող հիվանդների մոտ ճիշտ հակառակ իրավիճակն էր ձեւավորվում: 

«Սրտային անբավարարությունը ավերիչ վիճակ է, որի դեպքում մեր սիրտն ամբողջ մարմնով արյունն այնպես չի շրջանառում, ինչպես նախկինում (...) Ներկայումս այս հիվանդությամբ հիվանդների հեռանկարները բավականին մռայլ են` ավելի վատ, քան քաղցկեղի որոշ տեսակների դեպքում: Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ անկարողության բուժման համար սովորաբար օգտագործվող դեղամիջոցներն իրականում շատ արտահայտված ազդեցություն ունեն, որը դանդաղեցնում է սրտային անբավարարության զարգացումը: Նրանք նաեւ նվազեցնում են առիթմիայի հավանականությունը, որը մահացու ելքի է հանգեցնում», — պատմել է պրոֆեսոր Էնդրյու Թրաֆֆորդը:

Ներկայումս գիտնականները մտադիր են կլինիկական հետազոտություններ կատարել, որոնք կպարզեն, թե «Վիագրայի» նման դեղամիջոցներն ինչպես են ազդում սրտի հիվանդությունների զարգացման վրա:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել