• Latest news

Ինտերնետը կարող է լրջորեն վնասել իմունային համակարգին. Գիտնականներ

10 հուլիսի, 2016  15:19

Որքան շատ ժամանակ է մարդն անցկացնում համացանցում, այդքան հավանական է, որ նա կմրսի ու կհիվանդանա, վստահեցնում են Սուոնսի ու Միլանի համալսարանների գիտնականները: Նրանց խոսքով, համացանցում երկարատեւ ժամանակ անցկացնելը վատացնում է իմունային համակարգի աշխատանքը, դրանով իսկ ավելացնելով բազմաթիվ հիվանդությունների հավանականությունը:

ԳԻտնականները նման եզրակացության են հանգել 18-101 տարեկան 500 կամավորներին հետեւելուց հետո: Նրանց 40 տոկոսը խոստովանել է, որ այս կամ այն աստիճանի կախում ունի ինտերնետից: Հենց այս խմբում էլ մարդիկ 30 տոկոսով հաճախ էին մրսում ու հիվանդանում գրիպով՝ նրանց համեմատ, ովքեր ավելի հազվադեպ էին օգտվում համացանցից:

Հետազոտողները պարզել են, որ հիվանդանալու վտանգի վրա անդրադառնում է նաեւ այն փաստը, որ ակտիվ ինտերնետ օգտատերերը սթրես են զգում, երբ նրանց զրկում են ինտերետից: Սթրեսի ու լիցքաթափման հերթագայությունը հանգեցնում է կորտիզոլի մակարդակի մշտական փոփոխության, կորտիզոլն այն հորմոնն է, որն ազդում է իմունային համակարգի աշխատանքի վրա: Ըստ երեւույթին հենց դրանով է բացատրվում իմունային համակարգի թուլացումը ինտերնետից կախում ունեցողների մոտ:

Ինտերնետի ազդեցությունն առողջության վրա, ինչպես ցույց է տվել հետազոտությունը, կախված չէ այլ գործոններից, ինչպիսիք են դեպրեսիան, քնի սահմանանփակումը ու մենությունը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ իտերնետից կախում ունեցողները միջինը օրական վեցական ժամ են անցկացրել օնլայն ռեժիմում, ոմանք էլ՝ օրական ավելի քան 10 ժամ: Ընդ որում կամավորների սեռը ոչ մի կերպ չի ազդել ինտերնետային կախման աստիճանի վրա, սակայն տղամարդիկ ու կանայք ինտերնետը տարբեր կերպ են գործածում, կանայք ավելի հաճախ են այցելում սոցցանցեր ու օնլայն խաննութներ, իսկ տղամարդիկ նախապատվությունը տալիս են խաղերին ու պոռնոգրաֆիային:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է