• Latest news

Ամբողջ մարմնի կրիոթերապիան կարող է վտանգավոր լինել. Ամերիկյան FDA

11 հուլիսի, 2016  13:30

Ամբողջ մարմնի համար կրիոթերապիայի օգտակարությունը մեծապես չափազանցված է, իրականում սառեցումը կարող է ավելի շատ վնաս տալ, քան օգուտ: Այդ մասին հայտնում է ամերիկյան Սննդամթերքի եւ դեղամիջոցների վերահսկողության վարչությունը (U.S. Food and Drug Administration, FDA):

Կրիոթերապիան ֆիզիոթերապիայի տեսակ է, որի դեպքում մարդու օրգանիզմը խստորեն սառում է: Կարծիք կա, թե ամբողջ մարմնի կրիոթերապիան օգնում է ամենատարբեր հիվանդությունների դեպքում` դեպրեսիայից եւ ճարպակալումից մինչեւ ասթմա եւ ցրված սկլերոզ:   Պրոցեդուրայի ընթացքում հիվանդը մտնում է սենյակ կամ տեղավորվում խցիկում, որտեղ հետո գազ է լցվում, որի ջերմաստիճանը կարող է հասնել ըստ Ցելսիուսի  185 աստիճանի:

FDA-ի մասնագետները, ուսումնասիրելով բժշկական գրականությունը, եզրակացրել են, որ այդ պրոցեդուրայի օգուտը գուցե չափազանցված է, իսկ անվտանգությունն ապացուցված չէ:  

Հետազոտողներից մեկը` Աննա Ղամբարյանը, մեկնաբանել է. «Մենք ուղղակի ոչինչ չգիտենք: Հանրայնորեն մատչելի տեղեկատվությունը բավարար չէ այդ հարցին պատասխանելու համար»:

FDA-ի տեսուչ Արոն Յուշտեյնը հավելում է. «Քանի որ սպառողները գնալով ավելի ու ավելի են հետաքրքրվում կրիոթերապիայով,  FDA-ն ոչ պաշտոնապես ուսումնասիրել է այդ թեմայով առկա ամբողջ բժշկական գրականությունը: Մենք գրեթե ոչինչ չենք գտել, որը հաստատեր կրիոթերապիայի անվտանգությունը կամ էլ  այն հիվանդությունների բուժման գործում արդյունավետությունը, որոնց կապակցությամբ այն գովազդվում է»:

Այսպիսով` FDA-ն խորհուրդ է տալիս զերծ մնալ ֆիզիոպրոցեդուրաների այդ տեսակի օգտագործումից:  Մասնագետները հայտնում են, որ եթե մարդը սառեցված գազով լի սենյակում է գտնվում, նրա մոտ կարող է շնչահեղձություն սկսվել, թթվածնի պակասի հետեւանքով հիպօքսիա, նա կարող է կորցնել գիտակցությունը: Հնարավոր են նաեւ այրվածքներ եւ աչքերի վնասվածքներ:  

FDA-ից նշել են, որ նրանց հանձնարարականները չեն նշանակում, թե պետք է ամբողջությամբ խուսափել կրիոթերապիայից, սակայն պրոցեդուրայից առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ եւ չզարմանալ, եթե սպասված բարելավումը տեղի չունենա կամ էլ, ընդհակառակը, հակադիր արդյունքը ստացվի: 

Հիշեցնենք, որ անցյալ տարի Նեւադայի նահանգում Չելսի Պատրիսիա Էյք-Սալվեյշն անունով աղջիկը մահացել էր կրիոթերապիայի պրոցեդուրայի ընթացքում: Նա սենյակ էր մտել սեփական նախաձեռնությամբ եւ առանց ուղեկցության եւ, ինչպես ցույց է տվել քննությունը, մահացել էր մի քանի րոպեում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել