• Latest news

Ինչ է պետք անել, եթե Դուք տուժել եք արցունքաբեր գազից: 6 խորհուրդ

3 օգոստոսի, 2016  21:41

Արցունքաբեր գազը սովորաբար կարճաժամկետ ախտանիշներ է առաջացնում, որոնք արագ անցնում են, սակայն որոշ դեպքերում, եթե գազի խտությունը շատ բարձր է կամ մարդու օրգանիզմը թույլ է, այն կարող է թունավորում կամ մի շարք այլ խնդիրներ առաջացնել: Ինչ է պետք անել, եթե Դուք տուժել եք արցունքաբեր գազից: 

NEWS.am Medicine-ի խմբագրությունը միջազգային մասնագետների մի քանի խորհուրդ է հավաքել այն մասին, թե ինչ է պետք անել արցունքաբեր գազից վնասվելու դեպքում:   

1. Խուճապի մի մատնվեք

Բացառությամբ հազվագյուտ դեպքերի, արցունաբեր գազը չի կարող առողջությանը լուրջ վնաս հասցնել, այդ պատճառով չարժե խուճապի մատնվել:  Նույնիսկ եթե Ձեր աչքերն արցունքոտվել են եւ շունչը կտրվում է, իմացեք, որ այդ բոլոր զգացողությունները շուտով կանցնեն:

2. Կայուն դիրք ընդունեք

Քանի որ գազի ազդեցությամբ աչքերը սովորաբար փակվում են (բլեֆարոսպազմ), հնարավոր է տարածության մեջ կողմնորոշումն ուղղակի կորցնելով` ընկնել կամ բախվել ինչ-որ բանի, այդ պատճառով ջանացեք տարածության մեջ կայուն դիրք ընդունել. նստեք կամ հենվեք պատին: 

3. Լքեք վտանգավոր գոտին

Եթե նման հնարավորություն կա, լքեք վտանգավոր գոտին, հատկապես եթե գազը ցանվել է փակ տարածքում: Նույնիսկ եթե դա տեղի է ունեցել փողոցում, ջանացեք հնարավորինս հեռու գնալ: 

4. Դեմքից հեռացրեք նյութի մնացորդները

Առավել կամ պակաս անվտանգ վայրում հայտնվելով` չոր անձեռոցիկով դեմքից հեռացրեք նյութի մնացորդները, բայց պետք չէ ուժեղ տրորել դեմքը. ուղղակի չորացրեք:

5. Լվացվեք

Այն բանից հետո միայն, երբ անձեռոցիկով սրբել եք դեմքը, կարելի է դեմքը եւ ձեռքերը ջրով լվալ: Եթե տուժել եք պղպեղային գազի հետեւանքով, կարելի է նաեւ դեմքը կաթով լվալ: 

6. Բժշկին դիմեք

Արցունքաբեր գազի հետեւանքով առաջացող ախտանիշների մեծամասնությունը սովորաբար անցնում է 15-30 րոպեից, իսկ որոշ դեպքերում`  2-3 ժամում: Եթե այնուամենայնիվ ձեզ վատ եք զգում, եթե Ձեզ մոտ շարունակվում է ուժեղ արցունքակալումը, լույսից վախը, լորձաթաղանթի եւ մաշկի կարմրությունը, շնչառության հետ կապված խնդիրները, մասնագետի դիմեք:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել