• Latest news

Tesla-ի ավտոպիլոտը տղամարդուն օգնել է ժամանակին հասնել հիվանդանոց

10 օգոստոսի, 2016  15:48

37-ամյա Ջոշուա Նիլլին` Միսսուրիի նահանգի Սփրինգֆիլդ քաղաքից իրավաբանը, ժամանակին հիվանդանոց է հասել Tesla-ի ավտոպիլոտի շնորհիվ: Աշխատանքից տուն ճանապարհը նրանից ընդամենը   45 րոպե է խլում, որի ընթացքում նա մեքենան վարում է արագընթաց խճուղով, որտեղ միշտ շատ մեքենա է լինում: Վերջերս իրավաբանը     Tesla Model X-ի նոր մոդել է ձեռք բերել եւ անցած երեքշաբթի աշխատանքից ավելի շուտ է տուն գնացել, որ հասցնի տոնել դստեր չորրորդ տարեդարձը: 

Վարելու գործընթացը հեշտացնելու համար Ջոշուա Նիլլին, ինչպես միշտ, ավտոպիլոտն է օգտագործել, չնայած Tesla էլեկտրոմոբիլների վարորդներն այս տարվա ընթացքում արդեն մի քանի անգամ վթարի էին ենթարկվել   (այդ թվում` մահացու ելքով), երբ հույսը դրել էին ավտոմատիկայի վրա: Սակայն տղամարդը, որը մասնագիտությամբ իրավաբան է, խստորեն հետեւել է հրահանգին եւ ղեկի առաջ չի շեղվել ավելորդ գործողություններ անելու (որոշ տվյալների համաձայն, բեռնատարի մեջ մխրճված մեքենայի վարորդը ճանապարհին Հարրի Պոտտերի մասին ֆիլմ է դիտել):

Սփրինգֆիլդից ընդամենը 5 մղոն հեռանալով` Ջոշուան ստամոքսի հատվածում սուր ցավ է զգացել: Իր իսկ խոսքով, նա այնպիսի զգացողություն է ունեցել, ասես իրեն ծակել են մետաղական առանցքով: Դրանից հետո տեղի ունեցածը նա գրեթե չի մտապահել, ընդամենը մի քանի պահ:  Տղամարդը զանգել է կնոջը, որը նրան խորհուրդ է տվել հիվանդանոց գնալ: Մինչեւ հիվանդանոց, ավելի քան   20 մղոն էր, եւ այդ ամբողջ տարածությունը իրավաբանը հաղթահարել է ավտոպիլոտի օգնությամբ, որովհետեւ ինքն ի վիճակի չի եղել լիարժեք մեքենա վարել:   Tesla-ն նրան հասցրել է մինչեւ հիվանդանոց, որտեղ նա կարողացել է ինքնուրույն կայանել մեքենան եւ դիմել բժիշկներին: 

Բժիշկները Ջոշուա Նիլլիի մոտ թոքային էմբոլիա են ախտորոշել` թոքերի անոթների անանցանելիություն, որը կարող էր նրա մահվանը հանգեցնել: Նրանք Ջոշուային երջանիկ մարդ են կոչել` ասելով, որ նա կարող էր եւ չհասնել մինչեւ հիվանդանոց: Ինքը` տղամարդը կարծում է, որ այդքան արագ  բժշկական օգնություն է ստացել միայն ավտոպիլոտի շնորհիվ, որովհետեւ եթե հաշվի առնեն այն ժամանակը, որ պետք կլիներ շտապօգնության մեքենային սպասելու համար, նա զգալիորեն ավելի ուշ կհասներ հիվանդանոց, իսկ եթե   Tesla Model X-ը ավտոպիլոտ չունենար, գուցեւ ընդհանրապես տեղ չհասներ` ճանապարհին որեւէ տեղ վթարի ենթարկվելով:  

Այժմ Ջոշուա Նիլլին իրեն նորմալ է զգում: Մեկ գիշերում բժիշկներն արել են այն ամենը, ինչ անհրաժեշտ էր, բայց հաջորդ առավոտ նրան արդեն տուն են թողել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել