• Latest news

Ինչո՞ւ է անհրաժեշտ գազավորված ըմպելիքները սառնարանում պահել

22 օգոստոսի, 2016  19:50

Ասպարտամ պարունակող գազավորված քաղցր ըմպելիքներն անհրաժեշտ է մշտապես սառնարանում պահել, պնդում է Սպառողների ազգային ակադեմիայի ներկայացուցիչ Լեւոն Աճեմյանը: Բանն ամենեւին այն չէ, որ սառը ըմպելիքի համն ավելի հաճելի է:

Պարզվում է՝ ասպարտամը Ցելսիուսի 30 աստիճանի պայմաններում տրոհվում է առողջության համար վտանգավոր մի շարք քիմիական միացությունների (որոնց թվին է պատկանում նաեւ աղմուկ հանած ֆորմալդեհիդը): Մասնագետներից շատերի կարծիքով՝ այդ նյութերն ունեն կանցերոգեն ներգործություն եւ մեծացնում են մի ամբողջ շարք հիվանդությունների առաջացման վտանգը, այդ թվում՝ քաղցկեղի:

Ինչպես նշում է Լեւոն Աճեմյանը, գազավորված քաղցր ըմպելիքները խանութներում ոչ միայն սառնարաններում են պահվում, այլ նույնիսկ փողոցներում, որտեղ ամռանը ջերմաստիճանը 30 աստիճանից ավելի բարձր է: Դրանից բացի, նրա խոսքով, ինքը չի ճանաչում ասպարտամ պարունակող գազավորված ընպելիքներ արտադրողների, որոնք սեփական սառնարաններ ունեն եւ իրենց արտադրանքը տեղափոխում են սառցախցիկներով, այլ ոչ թե սովորական մեքենաներով: Պահման այդպիսի պայմաններում ասպարտամ պարունակող արտադրանքն առողջության համար ավելի վտանգավոր է դառնում:

Մյուս կողմից՝ եթե նույնիսկ ասպարտամ պարունակող գազավորված ըմպելիքները պատշաճ պայմաններում պահպանվեն, այն խմած մարդու աղիներում ասպարտամը, միեւնույն է, կսկսի տրոհվել առողջության համար վտանգավոր տոքսիկ նյութերի:

Այսպիսով, մասնագետները խորհուրդ են տալիս ասպարտամի առաջացրած խնդիրներից խուսափելու համար ջանալ հրաժարվել դրա օգտագործումից: Իսկ եթե օգտագործումն անխուսափելի է, ցանկալի է, որ ասպարտամ պարունակող մթերքները սառնարանում պահվեն: Ինչպես նշում է Լեւոն Աճեմյանը, շաքարի այդ փախարինիչը պարունակող ըմպելիքի մեկ-երկու բաժակից ոչ մի սարսափելի բան չի պատահի, սակայն ասպարտամ պարունակող մթերքները կանոնավոր օգտագործող մարդն իր առողջությունը լուրջ վտանգի է ենթարկում:

Նշենք, որ ասպարտամ պարունակվում է ոչ միայն գազավորված ըմպելիքներում, այլ նաեւ մեծ թվով քաղցր դիետիկ մթերքներում, մաստակներում, նաեւ հազարավոր դեղերում եւ վիտամիններում: Սովորաբար մթերքի մեջ ասպարտամի պարունակության մասին գրվում է փաթեթի վրա, հետեւաբար պատասխանատու սպառողներին խորհուրդ է տրվում որեւէ մթերք գնելուց առաջ կարդալ դրա բաղադրակազմը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել