• Latest news

Ինչպես եւ ինչու է ծխելը սրտային անբավարարություն առաջացնում

16 սեպտեմբերի, 2016  15:41

Վաղուց հայտնի է, որ ծխելը մեծացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը: Այժմ Brigham and Women’s Hospital-ի հետազոտողները որոշել են պարզել, թե ծխելը ճշգրիտ ինչպես է սրտային անբավարարություն եւ սրտի կաթված առաջացնում:  

Պարզվում է` ծխելը մեծացնում է սրտի պատերի հաստությունը, ինչը կրճատում է սրտի` արյուն մղելու կարողությունը: Դա կարող է սրտային անբավարարության հանգեցնել եւ որքան ավելի է ծխում մարդը, այնքան ռիսկը մեծանում է:  Ավելին, օրական 20 ծխախոտ ծխելը զարկերակների ներքին մակերեւույթի վնասման է հանգեցնում, ինչը նպաստում է ճարպային նստվածքների կուտակման, որոնք նեղացնում են արյունատար անոթները, ինչը եւս, իր հերթին, կարող է սրտի հետ կապված լուրջ խնդիրների հանգեցնել: 

Չնայած գիտնականներին նախկինում էլ հայտնի էր ծխելու եւ սրտի կաթվածների եւ սրտային անբավարարության միջեւ կապը, այժմ նրանց հաջողվել է հասկանալ կենսաքիմիական ճշգրիտ մեխանիզմը, որով ծխախոտները մեծացնում են սրտի հիվանդությունների ռիսկը: Այդ նպատակով նրանք ուսումնասիրել են 75 տարեկանից մեծ 4000 կամավորի մասին տվյալներ. նույնիսկ հաշվի առնելով տարիքը, ռասան, մարմնի զանգվածի ինդեքսը, զարկերակային ճնշումը, դիաբետը եւ ալկոհոլի օգտագործումը, գործող ծխողներն այնուամենայնիվ սրտի ավելի հաստ պատեր են ունեցել, ինչպես նաեւ նվազած է եղել այդ օրգանի` արյուն մղելու կարողությունը: 

Լավ լուրն այն է, պնդում են վերոհիշյալ հետազոտողները, որ ծխելուց հրաժարումը կարող է հետ շրջել սրտի վնասվածքը եւ նվազեցնել վերոհիշյալ հիվանդությունների ռիսկը: Եվ որքան ավելի մարդը հրաժարվի ծխելուց, այնքան ավելի առողջ կլինեն նրա սրտի անոթները: 

Այդ հետազոտության մասին հաղորդում է Circulation: Cardiovascular Imaging ամսագիրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է