• Latest news

Տագնապային խանգարումով տղամարդիկ երկու անգամ ավելի հաճախակի են մահանում քաղցկեղից

20 սեպտեմբերի, 2016  15:36

Տագնապային խանգարումով տառապող տղամարդիկ երկու անգամ ավելի հաճախ են մահանում քաղցկեղից, քան հանգիստ տղամարդիկ: Այդ մասին հայտնում են Քեմբրիջի համալսարանի գիտնականները: 

15 տարվա ընթացքում գրեթե 16 000 մարդու առողջության դիտարկումները ցույց են տվել, որ ուղիղ կապ գոյություն ունի քաղցկեղով տղամարդու հուզական վիճակի եւ քաղցկեղի բուժման հաջողության միջեւ: Ավելին, հոգեբանական գործոնն ազդում է կանխատեսման վրա, անկախ այնպիսի գործոններից, ինչպիսին է ծխելը, ալկոհոլի օգտագործումը եւ ֆիզիկական ակտիվությունը: Հետաքրքիր է սակայն, որ կանանց մոտ նման կապ չի հայտնաբերվել: 

Բրիտանացի գիտնականներն այժմ ուռուցքաբաններին կոչ են անում քաղցկեղի հետ միասին բուժել տագնապային խանգարումը, որովհետեւ այն առողջության համար էական ռիսկ է պարունակում եւ ազդում է առողջացման շանսերի վրա: 

Գիտնականների խոսքով, համընդհանուր տագնապային խանգարումով տառապում է մեր մոլորակի չափահաս բնակչության մոտավորապես 5 տոկոսը. այն բնութագրվում է ավելորդ եւ անվերահսկելի անհանգստությամբ կյանքի ամենատարբեր ոլորտների վերաբերյալ: Չնայած հետազոտողները չեն ապացուցել, թե տագնապալի խանգարումը բարձրացնում է քաղցկեղի ռիսկը, նրանց ստացած արդյունքները հաստատում են այն ենթադրությունը, որ հոգեբանական սթրեսը թուլացնում է իմունային համակարգը եւ դրանով նվազեցնում է առողջացման շանսերը, եթե քաղցկեղ արդեն կա: 

Գիտնականներն առայժմ չեն կարող բացատրել, թե ինչու է տագնապային խանգարման եւ ապրելիության միջեւ կապ դիտարկվում միայն տղամարդկանց մոտ, բայց ոչ կանանց:  Հետազոտության հեղինակները ենթադրել են, որ կանայք ավելի հաճախ են  մասնագիտական օգնության դիմում տագնապալի խանգարման բուժման համար, իսկ տղամարդիկ նախընտրում են սպասել եւ փորձում են սեփական ուժերով հաղթահարել դա:  Գուցե իր դերն է խաղում նաեւ այն, որ կանայք ավելի հաճախ են գնում բժշկի, ինչի շնորհիվ հաջողվում է նրանց մոտ ավելի վաղ հայտնաբերել քաղցկեղը եւ դա մեծացնում է հաջող բուժման նրանց շանսերը, անկախ նրանց հոգեբանական վիճակից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել