• Latest news

Հայաստանում բացվել է քաղցկեղով հիվանդներին օգնության «Անի Հայկունի» հիմնադրամը

21 սեպտեմբերի, 2016  16:50

Հայաստանում բացվել է «Անի Հայկունի» հիմնադրամը, որի նպատակն է օգնություն եւ աջակցություն տրամադրել Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք տառապում են ուռուցքային հիվանդություններով: 

Հիմնադրամի ստեղծող Անի Հայկունին, որն արդեն մեկ տարի է` պայքարում է կրծքի ագրեսիվ քաղցկեղի դեմ,  NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է, որ հիմնադրամը կզբաղվի միջոցների հավաքմամբ, որոնք կտրամադրվեն քաղցկեղով հիվանդ անապահով մարդկանց բուժմանը, որոնց համար դժվար է ինքնուրույն վճարել իրենց բուժման համար:    Հիմնադրամը նաեւ ցանկացած օգնություն կընդունի դոնորներից, որոնք կարող են դեղեր եւ բուժման համար անհրաժեշտ բժշկական այլ պարագաներ տրամադրել: 

Հիվանդները, որոնք ցանկանում են օգտվել հիմնադրամի ծառայություններից, պետք է հատուկ հարցաշար լրացնեն, ինչից հետո, ղեկավարվելով նախապես սահմանված չափանիշներով, հիմնադրամը կընտրի նրանց, ում օգնություն կտրամադրի:  Սկզբում հիմնադրամը հազիվ թե բավականաչափ միջոցներ ունենա բոլոր կարիքավորներին օգնելու համար, այդ պատճառով, առանց նման մոտեցման, առնվազն սկզբնական շրջանում անհնարին կլինի:  

«Հիմնադրամի գործունեությունը թափանցիկ կլինի. մարդկանց համար հասանելի կլինի ամբողջ տեղեկատվությունն այն մասին, թե որքան փող է հավաքվել եւ ինչի վրա է ծախսվել դա», - նշել է Անի Հայկունին:

Որպեսզի հիմնադրամի տրամադրության տակ առկա յուրաքանչյուր դրամը ծախսվի հենց քաղցկեղային հիվանդությունների ախտորոշման եւ բուժման վրա, փողը չի տրամադրվի հիվանդներին. Այն կփոխանցեն բուժկենտրոնների հաշիվներին, որտեղ հիվանդները կստուգվեն եւ կբուժվեն, ինչպես նաեւ դեղատներին, որտեղից հիվանդները կկարողանան վերցնել իրենց արդեն վճարված դեղերը:  Հիմնադրամի անդամները նախատեսել են ուշադիր հետեւել այդ ամենին, որպեսզի հիմնադրամի գործունեությունն առավելագույնս արդյունավետ լինի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել