• Latest news

Երկրի բնակչության 92 տոկոսը ապրում է օդի բարձր աղտոտվածությամբ երկրներում

27 սեպտեմբերի, 2016  11:59

Երկիր մոլորակի բնակչության ավելի քան 92 տոկոսը ապրում է այնպիսի տեղանքում, որտեղ օդի աղտոտվածությունը գերազանցում է ԱՀԿ սահմանած թույլատրելի սահմանը:

ԱՀԿ-ն ներկայացրել է ամբողջ աշխարհում օդի աղտոտվածության ինտերակտիվ քարտեզ: Քարտեզը հիմնված է արբանյակային եւ ցամաքային չափումների կայանների տվյալների վրա: Դրանում նշված է օդում մանրագույն պինդ մասնիկների առկայությունը յուրաքանչյուր երկրում ու 10 կամ ավելի քիչ միկրոն տրամաչափով ամուր մասնիկների քանակը: Յուրաքանչյուր պետության համար քարտեզում մանրակրկիտ նշված են նաեւ օդի աղտոտման հետ կապակցված հիվանդությունների մասին տվյալներ: Տեղեկությունը հավաքվել է ԱՀԿ-ն՝ բրիտանական Բատա համալսարանի հետ փոխգործակցությամբ:

«Այս նոր մոդելը մեծ առաջխաղացում է, որը թույլ կտա ավելի վստահ գնահատել աշխարհում ավելի քան 6 մլն մահերի պատճառը՝ աշխարհում յուրաքանչյուր իններորդ մահը օդի աղտոտվածության հետեւանք է թե շենքի ներսում , թե դրսում: Ավելի շատ պետություններ են սկսել հետեւել օդի աղտոտվածությանը, արբանյակային տվյալները ավելի սպառիչ են ու մենք հիմա ավելի լավ են կարողանում որոշել դրա կապը առողջության հետ», - հայտնել է ԱՀԿ հանրային առողջապահության ու շրջակա միջավայրի բաժանմունքի տնօրեն Մարիա Ներան:

ԱՀԿ տվյալներով տարեկան մոտ 3 մլն մահ պայմանավորված է փողոցում օդի աղտոտվածության հետ: Մահացու է նաեւ շենքերում օդի աղտոտվածությունը: Եվ այսպես 2012-ին մոտ 6.5 մլն մահ ( ընդհանուրի 11.6 տոկոսը) կապակցված է եղել տներում կամ փողոցում օդի աղտոտվածության հետ: Ընդ որում դրանց 90 տոկոսը բաժին էր հասնում ցածր կամ միջին եկամուտով երկրներին: Իսկ մահերի 94 տոկոսը ոչ վարակիչ հիվանդույթուններից է, սրտանոթային, կաթվածներ, թոքերի քրոնիկ հիվանդություններ, թոքերի քաղցկեղ:

ԱՀԿ-ում նշում են, որ հիմա ընդամենը յուրաքանչյուր տասներորդ մարդն է ապրում այնպիսի երկրում, որտեղ օդի մաքրությունը համապատասխանում է Կազմակերպության ստանդարտներին: Ամենաաղտոտվածը Մերձավոր Արեւելքի ու Ասիայի երկրներն են:

Աշխարհում օդի աղտոտվածության մասին ԱՀԿ նոր ինտերակտիվ քարտեզը ներկայացնում է ավելի ճշգրիտ չափումներ, թե ինչքան մաքուր օդ են շնչում աշխարհի 103 երկրների բնակիչները: Քարտեզի տվյալները ընդգրկում են 2010-2015 թթ ժամանակաշրջանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել