• Latest news

Աշխարհի ամենաթունավոր օձի թույնը կարող է ներառվել նոր ցավազրկողի բաղադրության մեջ

3 նոյեմբերի, 2016  12:09

Աշխարհի ամենաթունավոր օձի՝ կապույտ մարջանե օձի թույնը կարող է դառնալ նոր ցավազրկողի հիմքը: Կապույտ մարջանե օձն անվանում են «սպանողներին սպանող», քանի որ նա կարող է հարձակվել նույնիսկ արքայական կոբրայի վրա: Կապույտ մարջանե օձի թունազատիչ գեղձերը շատ երկար են. երբեմն կազմում են օձի երկարության քառորդ մասը:

Այս օձի թույնը գործնականում ակնթարթորեն է արտադրվում, հենց դա է նրան օգնում հաղթել թունավոր կոբրային. այս դեպքում դանդաղ գործող թույնը պիտանի չի լինի: Գիտնականները պարզաբանում են, որ թույների մեծ մասը գործում է հանգստաբեր հզոր միջոցի նման. նախ առաջացնում է զոհի ուժգին արգելակում, իսկ հետո նրան սպանում:

Հետազոտելով թույնի գործողության մեխանիզմը՝ University of Queensland-ի հետազոտողները ենթադրել են, որ օձի թույնի բաղադրատարրերը կարող են օգտագործվել արդյունավետ ցավազրկողներ ստեղծելիս: Թույնում պարունակվող տոքսինները ազդում են նատրիումային ուղիների վրա, որոնք առանցքային դեր ունեն ցավի զգացողության փոխանցման համար: Հեղինակների պարզաբանմամբ՝ սա իրենց հայտնի օձի առաջին թույնն է, որն այդ կերպ է ազդում:

Նախկինում գիտնականները հետազոտել են կոնաձեւ խխունջների եւ կարիճների թույները, սակայն բացառված չէ, որ օձի թույնը ավելի գործուն ցավազրկող լինի: Դա, նրանց կարծիքով, պայմանավորված է այն հանգամանքով, որ օձերն, ինչպես մարդիկ, ողնաշարավոր են, այսինքն՝ էվոլուցիոն առումով ավելի մոտ են:

Կապույտ մարջանային օձը հազվագյուտ տեսակ է: Հարավարեւելյան Ասիայի տարածքի մոտ 80 տոկոսը, որտեղ բնակվել են այս սողունները, ոչնչացվել է, այդ պատճառով ներկայումս այս օձերին գտնելը դժվար է: Գիտնականները նախատեսում են առաջիկայում զբաղվել այս օձերի մերձավոր ցեղակիցների հետազոտությամբ, որոնք հանդիպում են Սինգապուրի տարածքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել