• Latest news

Մետաստազները կարող են երեւան գալ մինչեւ քաղցկեղային ուռուցքի կազմավորումը

16 դեկտեմբերի, 2016  12:00

Կրծքի քաղցկեղի բջիջներն ամբողջ մարմնում սկսում են տարածվել շատ ավելի վաղ, մինչեւ կրծքում կազմավորվում է «հիմնական» ուռուցքը: Քաղցկեղային բջիջները մյուս օրգաններում երկար ժամանակ «քնած» վիճակում են լինում, մինչ կրծքում աճում է քաղցկեղային հիմնական ուռուցքը, բայց մի օր դրանք «արթնանում» են եւ դառնում վտանգավոր մետաստազներ: Այս մասին նշված է Icahn School of Medicine-ի եւ University of Regensburg-ի գիտնականների իրականացրած հետազոտության մեջ:

Նրանց հետազոտության արդյունքները արմատականորեն փոխում են ըմբռնումը, թե քաղցկեղի բջիջներն ինչպես են տարածվում՝ հերքելով այն պնդումը, որ տարածումը տեղի է ունենում միայն հիվանդության վերջին փուլերում:

Բջիջները, որոնցից հետագայում աճում են մետաստազները, կարող են դրանց աճի մեկնարկից առաջ տարիներ շարունակ «քնած» վիճակում լինել: Սակայն քանի որ այդ բջիջները չափազանց վաղ փուլում տարբերվում են սկզբնական ուռուցքից, կարող են չարձագանքել այն նույն բուժմանը, որին արձագանքում է ուռուցքը:  Արդյունքում՝ այս բջիջները տարածվելու եւ հետագայում միանգամայն այլ տեսակի քաղցկեղ առաջացնելու հնարավորություն են ստանում:

Հետազոտության արդյունքներն ընդգծում են ամենավաղ փուլում ուռուցքների ախտորոշման վիթխարի նշանակությունը: Նաեւ պատճառաբանում են, թե ինչու են մարդկանց մոտ առանց սկզբնական ուռուցքների հայտնաբերման առաջանում երկրորդական ուռուցքներ: Նախկինում ընդունված էր այն կարծիքը, որ երբ քաղցկեղը հասնում է 4-րդ փուլին, միայն ադ ժամանակ է սկսում օրգանիզմում ակտիվորեն տարածվել: Այժմ ապացուցվել է, որ այս պրոցեսը կարող է սկսվել զրոյական փուլում՝ մինչեւ առաջին ուռուցքի հայտնվելը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել