• Latest news

Առասպելներ եւ փաստեր ցողունային բջիջների մասին

1 ապրիլի, 2014  22:46

2000-ականնների կեսերին ամենաթեժ քննարկվող բժշկական թեմաներից էին հետազոտությունները ցողունային բջիջների շրջանում: Այսօր ցողունային բջիջներից արդեն ավելի քիչ են խոսում, սակայն հետազոտությունները շարունակվում են՝ բացելով գիտնականների առջեւ նորանոր հնարավորություներ, հաղորդում է Health Cleveland Clinic-ը:

Ստորեւ ներկայացված են մի քանի տարածված առասպելներ տվյալ հետազոտությունների վերաբերյալ, եւ դրանք մերկացնող փաստեր:

Առասպել1. Ցողունային բջիջների հետազոտությունները ապօրինի են

Իրականում ցողունային բջիջների հետազոտությունները օրինական են եւ հաջողությամբ իրականացվում են ԱՄՆ ամբողջ տարածքում:

Առասպել2. Բոլոր ցողունային բջիջները միատեսակ են

Երբ խոսք է գնում ցողունային բջիջների մասին, մարդիկ հիմնականում պատկերացնում են սաղմնային ցողունային բջիջներ: Սակայն գոյություն ունեն նաեւ այլ ցողունային բջիջներ:

Սաղմնային ցողունային բջիջները ամենահզորն են, քանի որ նրանք պլյուրոպոտենտ են, այսինքն կարող են վերածվել օրգանիզմի բջիջների ցանկացած տեսակի: Սակայն նրանց կիրառումը հաճախ վեճերի պատճառ է դառնում:

Հետազոտողներին հաջողվել է օգտագործել նորածնի պորտալարի արյունից վերցված ցողունային բջիջները սպիտակարյունության եւ արյան այլ հիվանդությունների բուժման նպատակով: 2012թ.-ին հետազոտողները առաջին անգամ նրանցից ստացան բջիջների այլ ձեւեր: Այս հայտնագործությունը կարող է դառնալ բազմաթիվ անբուժելի հիվանդությունների բուժման սկիզբ:

Ինդուկցված պլյուրիպոտենտ բջիջները նույնպես խոստումնալից են թվում: Այս հասուն բջիջները գենետիկորեն վերածրագրավորված են որպես սաղմնային ցողունային բջիջներ: Հետազոտողները ստեղծում են դրանք անմիջապես հիվանդի բջիջներից, որի հետեւանքով դրանք գենետիկորեն համատեղելի են: Հետագայում նշված բջիջները կկարողանան գրեթե բոլոր հիվանդությունների բուժման համար թերապիա ապահովել՝ սկսած Պարկինսոնի հիվանդությունից մինչեւ սրտանոթային հիվանդություններ: Սակայն նրանց սկզբից մաքրել է անհրաժեշտ, քանի որ պլյուրոպոտենտ ցողունային բջիջները կարող են քաղցկեղի պատճառ հանդիսանալ:

Առասպել 3. Հասուն ցողունային բջիջները սաղմնայինից լավն են

Իրականում հետազոտողները ժամանակ եւ միջոցներ են ներդնում սաղմնային ցողունային բջիջների հետազոտման մեջ նրանց ճկունության պատճառով. բժիշկները նրանցից կարող են ստանալ բուժման համար անհրաժեշտ բջիջների ցանկացած տեսակ:

Առասպել 4. Ցողունային բջիջները օգնում են միայն Պարկինսոնի հիվանդությամբ եւ հիվանդ ողնուղեղով պացիենտներին:

Գիտությունը արդեն բավականին առաջընթաց է ապրել: Քլիվլենդի հիվանդանոցի բժիշկ Ջեֆֆ Կոենը ղեկավարում է հետազոտությունը, որում օգտագործվում են ոսկրածուծից վերցված ցողունային բջիջները՝ ցրված սկլերեզով հիվանդների բուժման համար: Դեղամիջոցը ներկայումս փորձարկման փուլում է՝ ինսուլտով հիվանդների բուժման համար:

Եվ սա դեռ ամենը չէ: Ցողունային բջիջները մի գեղեցիկ օր կկարողանան բուժել սրտի, աղիների հիվանդությունները, վերականգնել վնասված մկանները եւ բարելավել փոխպատվաստման արդյունքները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել