• Latest news

Բջջային հեռախոսը կարող է իմպոտենցիա առաջացնել

7 ապրիլի, 2014  21:49

Գրեթե բոլորը գոնե մեկ անգամ եղել են այն իրավիճակում, երբ սեքսի ժամանակ ամենաանհարմար պահին զանգում է հեռախոսը, կամ աշխատանքի վայրից ստացված էլեկտրոնային փոստի մասին հաղորդագրություն է ստացվում եւ անհրաժեշտություն է առաջանում ստուգել այն:

Սակայն նոր հետազոտության մեջ ասվում է, որ բջջային հեռախոսները կարող են սեռական կյանքի վրա ավելի սարսափելի ազդեցություն ունենալ:

Գիտնականները հայտնաբերել են, որ օրական 4 ժամից ավելի հեռախոսը ձեռքից չդնող տղամարդկանց մոտ իմպոտենցիայի առաջացման հավանականությունն ավելի բարձր է, քան նրանց մոտ, ովքեր բջջայինին օրական 2 ժամ են հատկացնում, հաղորդում է Daily Mail-ը:

Հետազոտությանը մասնակցել են 20 տղամար (Ա խումբ), որոնք ունեցել են էրեկցիայի խանգարում հետազոտության սկզբից 6 ամիս առաջ, եւ եւս 10 առողջ տղամարդ (Բ խումբ), ովքեր նման խնդիր երբեւէ չեն ունեցել:

Հետազոտողները խնդրել են մասնակիցներին հարցաթերթիկներ լրացնել այն մասին, թե որքան հաճախ են նրանք օգտվում բջջային հեռախոսից:

Էրեկցիայի խանգարում ունեցող տղամարդիկ բջջային հեռախոսից օրական օգտվել են 4,4 ժամ, իսկ Բ խմբի տղամարդիկ օրական 1,8 ժամ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել