• Latest news

Հակաբակտերիալ օճառը եւ ատամի մածուկը անվտանգ չե՞ն

10 ապրիլի, 2014  21:09

Նոր ամերիկյան հետազոտությունը ցույց է տվել, որ օճառը եւ կենցաղային քիմիայի այլ միջոցներ կարող են վարակի աղբյուր հանդիսանալ: Նրանց մեջ գտնվող հակաբակտերիալ քիմիական նյութերը կարող են նպաստել բակտերիալ վարակների բազմացմանը մարդու քթում:

Տրիկլոզան քիմիական նյութը, որն օգտագործվում է  հակաբակտերալ միջոցների, մասնավորապես,  օճառի եւ ատամի մածուկի, խոհանոցային մակերեսների, հագուստի եւ բժշկական սարքավորումների արտադրության մեջ, հայտնաբերվել է Միչիգանի համալսարանի աշխատակիցների կողմից կատարած հետազոտության մասնակիցների 41%-ի քթանցքերում, հաղորդում է Newmax Health-ը:

mBio ամսագրում հրապարակված հոդվածում ասվում է, որ տրիկլոզանն՝ ընկնելով մարդու քթի մեջ, նպաստում է ոսկեգույն ստաֆիլակոկի բակտերիաների գաղութացմանը եւ կարող է որոշ մարդկանց մոտ վարակի հանդեպ նախատրամադրվածություն առաջացնել: Հետազոտությունը ցույց է տվել, որ մասնակիցներից ոմանք վարակված են եղել:

Առաջատար հետազոտող Բլեյզ Բոուլսը հայտնել է, որ արդեն գրեթե 40 տարի է ինչ տրիկլոզանն օգտագործվում է բազմաթիվ հակաբակտերիալ միջոցներում: Նախորդող հետազոտությունները ցույց էին տվել տրիկլոզանի հետքեր մարդկային արյան, մեզի եւ մայրական կաթի մեջ: Կենդանիների վրա կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ տրիկլոզանի մեծ քանակը կարող է ազդել էնդոկրին համակարգի եւ սրտամկանի աշխատանքի վրա:

Իրենց հետազոտություններից ելնելով փորձագետներն առաջարկում են շտապ հետազոտություններ կատարել լայն սպառման ապրանքներում տրիկլոզանն օգտագործելու անվտանգության վերաբերյալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել