• Latest news

Ոսպնյակների պահպանման հեղուկը չի պաշտպանում բակտերիաներից

18 ապրիլի, 2014  15:54

Հետազոտությունները ցույց են տվել, որ բակտերիաները, որոնք կարող են կուրություն առաջացնել, չեն ոչնչանում կոնտակտային ոսպնյակների պահպանման համար նախատեսված հեղուկում:

Խոսքը բակտերիալ կերատիտ՝ աչքի եղջերաթաղանթի հիվանդություն առաջացնող բակտերիաների մասին է: Այն համարվում է կոնտակտային ոսպնյակներ կրելու ամենավտանգավոր բարդությունը, քանի որ կարող է բերել տեսողության զգալի անկման, իսկ առավել ծանր դեպքերում նույնիսկ կուրության: Եվ ահա հետազոտությունները ցույց են տվել, որ այս բակտերիան 4 ժամ կարող է գոյատեւել ոսպնյակների պահպանման հեղուկում:

Լիվերպուլի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են բակտերիայի շտամ, որը կապված է հենց ինֆեկցիայի ամենածանր ձեւի զարգացման հետ: Փորձարկման ընթացքում գիտնականները ոսպնյակների պահպանման հեղուկի մեջ են ընկղմել Pseudomonas aeruginosa-ի տարբեր շտամներ, սակայն ամենակայունը եղել են 39016 շտամի ամենավտանգավոր բակտերիաները: Շատ ավելի տարածված 9027 շտամը ոչնչացել է 10 րոպեի ընթացքում:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, հետազոտության հեղինակները խնդրում են կոնտակտային ոսպնյակներ արտադրողներին իրենց արտադրանքը ստուգել հենց 39016 շտամի հետ փոխազդեցությամբ, եւ ոչ թե բակտերիալ կերատիտ առաջացնող բակտերաների ավելի քիչ վտանգավոր տեսակների հետ: Իսկ կոնտակտային ոսպնյակներ կրողներին խորհուրդ է տրվում դրանք պահպանել հեղուկի մեջ 4 ժամից ոչ պակաս, որպեսզի ամբողջությամբ վստահ լինեն որ դրանք անվտանգ են:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել