• Latest news

Նոր ԴՆԹ թեստը կարող է կրծքագեղձի վտանգավոր քաղցկեղը մեկ տարի առաջ հայտնաբերել

26 դեկտեմբերի, 2017  22:36

University College London-ի գիտնականները նոր ԴՆԹ թեստ են մշակել, որի օգնությամբ կարելի է մեկ տարի առաջ ախտորոշել մահացու վտանգավոր կրծքագեղձի քաղցկեղը, քան դա հնարավոր է գոյություն ունեցող բոլոր մեթոդներով: Այս թեստը թույլ կտա խուսափել առավել թեթեւ դեպքերում անցանկալի բուժումից:

Թեստը գնահատում է ԴՆԹ-ի այն հատվածի փոփոխությունները, որոնք հետազոտողներն անվանել են EFC#93, եւ արժեքավոր տեղեկություններ է տալիս վտանգավոր հիվանդության նշանների մասին: Հիվանդի արյան մեջ այս փոփոխությունները տեղի են ունենում դեռեւս մինչեւ հիվանդության նկատելի դառնալը: Հետազոտությունը ցույց է տվել, որ արյան մեջ EFC#93 ունեցող կանանց 43 տոկոսը հետագայում՝ 3 ամսվա ընթացքում բախվել է կրծքագեղձի քաղցկեղի վտանգավոր տարատեսակի հետ, եւս 25 տոկոսը հիվանդացել է 6-12 ամսվա ընթացքում:

Գիտնականները EFC#93-ը անալիզի են ենթարկել կրծքագեղձի քաղցկեղով 419 հիվանդի արյան նմուշներում: Անալիզներն անցկացվել են ինչպես վիրահատությունից հետո եւ մինչեւ քիմիաթերապիան, այնպես էլ քիմիաթերապիայից հետո: Քիմիաթերապիայից առաջ ԴՆԹ որոշակի փոփոխությունները ավելի անբարենպաստ կանխատեսման մարկեր էին, նույնիսկ եթե քաղցկեղի բջիջները օրգանիզմում դեռեւս չէին շրջանառվում: Իսկ սա թույլ է տալիս ենթադրել, որ EFC#93-ի առակայությունը կարող է վկայել կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում հաջողության բացասական հավանականության մասին: Հետեւաբար՝ նման կանանց համար անհատական բուժում է պահանջվում, իսկ այն պետք է սկսել նույնիսկ կրծքում ուռուցքի առկայության որեւէ ռադիոլոգիական ապացույցի բացակայության դեպքում:

Գիտնականների խոսքով՝ դրանից բացի, այս ԴՆԹ թեստի ճշգրտությունը թույլ կտա  խուսափել այն հիվանդների անցանկալի բուժումից, որոնց մոտ դեռեւս ոչ մի այլ ախտանիշ չի արտահայտվում: Կարեւոր է, որ EFC#93-ն չի որոշվում վաղ փուլերում կրծքի ոչ ճակատագրական ուռուցքների դեպքում: Իսկ ահա ավանդական մամոգրերը բավականին հաճախ են, այսպես ասած, հիպերախտորոշում կատարում՝ ուռուցքներ հայտնաբերելով, որոնք ընդհանրապես երբեք կլինիկական ախտանիշներ չէին առաջացնի: Նման դեպքերում կանանց ենթարկում են ծանր, նրանց առողջությունը քայքայող բուժման:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել