• Latest news

Վիտամիններն ու հավելումները օգուտ չեն տալիս առողջությանը․ հետազոտություն

29 մայիսի, 2018  10:59

Ամենահաճախ գործածվող վիտամիններն ու հավելումներն օգուտ չեն տալիս առողջությանը, հավաստիացնում են Տորոնտոյի համալսարանի գիտնականները։

Փորձագետների թիմը՝ Դեւիդ Ջենկինսի գլխավորությամբ, վերլուծել է մի քանի տարիների ընթացքում իրականացված ռանդոմային հսկիչ փորձարկումների տվյալներն ու արդյունքները ու հայտնաբերել, որ սրտանոթային հիվանդությունների, սրտի նոպայի, կաթվածի կամ վաղաժամ մահվան կանխարգելման առումով մուլտիվիտամինների, C, D վիտամինների ու կալցիումի հավելումների որեւէ առավելություն չի ապացուցվել։ «Մենք զարմացել էինք՝ հայտնաբերելով, որ առավել տարածված հավելումներն այդքան սակավաթիվ դրական էֆեկտներ ունեն։ Մեր վերլուծության արդյունքներով պարզվել է, որ պոլիվիտամինների, D, C վիտամինների կամ կալցիումի ընդունումը վնաս չի հասցնում, բայց որեւէ ակնհայտ առավելություն էլ չի ապահովում»,- պարզաբանում են հեղինակները։

Արդյունքները նաեւ ցույց են տվել, որ միայն ֆոլաթթուն ու B վիտամինները՝ ֆոլաթթվի հետ միասին կարող են նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ու կաթվածի հավանականությունը։ Մինչդեռ նիացինի ու հակաօքսիդանտների ապացուցված դրական ազդեցությունը շատ փոքր է գնահատվել։ Հետազոտողները վերլուծել են տվյալներ A, B1, B2, B3 (նիացին) B6, B9 (ֆոլաթթու), C ,D, E վիտամինների ու նաեւ կալցիումի, երկաթի, ցինկի, մագնիումի ու սելենի մասին։

«Կաթվածի ու սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգի տեսակետից զգալի դրական տվյալների բացակայության պարագայում առավել օգտակար է առաջնորդվել առողջ սննդակարգի սկզբունքներով, որից հնարավոր է ստանալ օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամիններ ու հանքանյութեր»,- ասում է Ջենկինսը։ «Հավելումների մասին ոչ մի հետազոտություն առայսօր չի ապացուցել իր առավելությունը չմշակված բուսական մթերքների, այդ թվում՝ բանջարեղենի, մրգերի ու ընդեղենի առողջ չափաբաժինների համեմատ»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել