• Latest news

Գիտնականները հայտնաբերել են կանանց առավել զգայուն էրոգեն գոտիները

16 մայիսի, 2014  23:48

Շատ տղամարդիկ ընդունում են, որ դեռեւս նրանց համար գաղտնիք է, թե ի՞նչն է կնոջը ավելի գրգռում, եւ թե նրա մարմնի կոնկրետ որ մասերն են մեծ ուշադրության արժանի։ Այժմ կանադացի գիտնականները կարող են տալ այս հարցերի պատասխանները։ Կանադացի գիտնականները բացահայտել են կանանց մարմնի էրոգեն գոտիները՝ հիմնվելով հպումի, ճնշման եւ վիբրացիայի վրա։  Այս հետազոտությունը նրանք հրապարակել են Sexual Medicine ամսագրում, հայտնում է Medical Daily-ն։

Մոնրեալի համալսարանի գիտնականները հետազոտել են 18-30 տարեկան 30 կանանց։ Օգտագործելով թեթեւ հպումը, ճնշումը եւ վիբրացիան, նրանք ուսումնասիրել են յուրաքանչյուր կնոջ ծլիկը, փոքր շուրթը, հեշտոցի եւ հետանցքի սահմանը, կրծքի կողմնային մասը, արեոլան և պտուկը։ Հետո նրանք այդ ամենը  համեմատել են կնոջ մարմնի չեզոք գոտիների՝ պարանոցի, նախաբազկի, եւ որովայնի հետ։

Հետազոտողները խնդրել են մասնակիցներին գնահատել իրենց զգայունությունը թեթեւ հպման, ճնշման, եւ վիբրացիայի նկատմամբ, եւ յուրաքանչյուր հատված  խթանվել է գործիքների միջոցով։ Գործընթացը տեւել է 1.5 վայրկյան: Այնուհետեւ հետազոտողները սպասել են հինգ վայրկյան մինչ կանանց հարցնելը, թե ինչ են նրանք զգում։

Արդյունքները զարմանալի չեն եղել։ Թեթեւ հպման դեպքում ավելի զգայուն են եղել պարանոցը, նախաբազուկը եւ հեշտոցի սահմանը, իսկ արեոլան՝ ամենաթույլ զգայունը։ Ծլիկը եւ պտուկը գերզգայուն են եղել ճնշման դեպքում, մինչդեռ կողմնային կուրծքը եւ որովայնը՝ ոչ այնքան։ Եվ վերջապես, ծլիկը եւ պտուկը ամենազգայուն են եղել վիբրացիայի ժամանակ։ Ծլիկը, ինչպես եւ կարելի էր ակնկալել, ամենազգայունն է եղել վիբրացիայի դեպքում։

Այսպիսով, կանանց սեռական օրգանները ավելի զգայուն են ճնշման եւ վիբրացիայի նկատմամբ, քան հպման։ Կանադացի գիտնականները հուսով են, որ իրենց բացահայտումները  օգտակար կլինեն սեռական ավելի մեծ բավարարվածություն ստանալու համար, քանի որ կանանց ամենաէրոգեն հատվածները արդեն բացահայտված են։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել