• Latest news

Մարիխուանան որպես բուժիչ միջոց

20 մայիսի, 2014  22:30

Անկախ նրանից, թե ինչպես եք Դուք մարիխուանան օգտագործում, կարող են առաջանալ դեղամիջոցի կողմնակի ազդեցություններ, այդ թվում՝ խուճապ եւ խելացնորություն...

1996թ Քալիֆորնիայում ընդունվեց բժշկական մարիխուանայի օրինականացման մասին օրենք, ինչից հետո 20 այլ նահանգներ եւ Կոլումբիայի շրջանը հետեւեցին նրա օրինակին։ Այս հսկայական փոփոխությունը հասարակության շրջանում կատարվեց մի շարք հետազոտությունների եւ հիվանդների վկայությունների միջոցով, որոնք նշել են թմրանյութերի դրական ազդեցությունը  որոշակի հիվանդությունների դեպքում, հաղորդել է Medical Daily-ին։ Ահա դրանցից մի քանիսը.

Սթրես, անհանգստություն եւ ՀՎՍԽ

Անկախ նրանից, թե ինչպես եք Դուք մարիխուանան օգտագործում, կարող են առաջանալ դեղամիջոցի կողմնակի ազդեցություններ, այդ թվում՝ խուճապ եւ խելացնորություն։ Այդ ազդեցությունը կարող է իր հերթին առաջացնել արյան ճնշման բարձրացում եւ առիթմիա։  Բայց այն մարդկանց մոտ, ովքեր գիտեն, թե ինչպես ու որքան պետք է օգտագործեն այն, ազդեցությունը կլինի հակառակը՝ հանգստություն, թուլացում եւ երջանկության զգացում։

Հետվնասվածքային սթրեսային խանգարումներ (ՀՎՍԽ) ունեցող հիվանդների մոտ մարիխուանան կարող է թեթեւացնել ախտանիշները։

Մարիխուանայի օգտագործման հանգստացնող ազդեցության շնորհիվ ինքնասպանությունների 10 տոկոսը կրճատվել է։ Շվեյցարական բանտերում մարիխուանան արգելված չէ ։ 

Մանկական ուղեղային կաթված եւ այլ նյարդադեգեներատիվ հիվանդություններ

Այս հիվանդությունները շատ հյուծիչ են ուղեղի համար, քանի որ դրանք ազդում են նյարդային համակարգի՝ ուղեղին միանալու կարողության վրա։ Ահա թե ինչու, նման հիվանդները դժվար են տեղաշարժվում։ Մարիխուանան մեծ հեռանկարներ ունի այս մարդկանց փրկելու գործում։

Բազմակի սկլերոզը (ԲՍ) առաջանում է այն ժամանակ, երբ իմունային համակարգը սկսում է ճնշել նյարդի միելինային թաղանթը՝ կանխելով նյարդային բջիջների միմյանց հետ շփումը։ Իր հերթին այն առաջացնում է թուլություն վերջույթներում, տեսողության մասնակի կամ լրիվ կորուստ եւ սարսուռ։ Մեծ Բրիտանիայում կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ 12 շաբաթ մարիխուանայով բուժումը օգնել է թեթեւացնել ԲՍ-ով տառապող  300 հիվանդի 30%-ի մկանային լարվածությունը։

Նաեւ ապաուցվել է, որ մարիխուանան թեթեւացնում է Պարկինսոն հիվանդության (ՊՀ) համախտանիշները՝ կոշտացած մկաններ, դանդաղ շարժումներ եւ սարսուռ։ ՊՀ տառապող մարդկանց հետազոտության մեջ մոտ 66 տարեկան 22 հիվանդների շրջանում սարսուռը  զգալիորեն թուլացել է մարիխուանայի օգտագործումից հետո։

Այդ մարդկանց հաջողությունները իսկապես պետք է տեսնել սեփական աչքերով՝ այդ ամենին հավատալու համար։ Դեկտեմբերին Medical Daily-ն պատմել է Միսսուրիից չորս երեխաների մայր՝ Ժակլին Պաթերսոնի պատմությունը, ով ուղեղային կաթվածից հետո սկսել էր կակազել մկանային խնդիրների պատճառով, ինչը ուղեկցվել էր խիստ ցավերով, եւ նա անկարող էր եղել շարժել իր աջ ձեռքը։ Մարիխուանայի ազդեցությունից հետո, նա դարձել է լրիվ մի այլ մարդ. նա ի վիճակի է խոսել, շարժվել եւ ընդհանուր առմամբ նրա մոտ ավելի քիչ լարվածություն կա։

Քաղցկեղ

Գրեթե բոլոր նահանգները օրինականացրել են մարիխուանայի օգտագործումը բժշկական նպատակով, եւ առաջին հերթին այն ընդունվել է քաղցկեղով հիվանդների համար, ում մոտ  քիմիաթերապիայից հետո առաջանում է սրտխառնոց, փսխում, ախորժակի կորուստ եւ անտանելի ցավ՝ համաձայն ԱՄՆ Առողջության ազգային իմստիտուտի (ԱԱԻ)։ Մարիխուանան մեղմացնում է բոլոր նմանատիպ կողմնակի ազդեցությունները։

Բացի քիմիաթերապիայից կան նաեւ վկայություններ այն մասին, որ մարիխուանան կարող է օգնել կանխել ուռուցքների առաջացումը։ Կաննաբինիոդները, ինչպես պարզվել է, արգելում են բջիջների աճը, կանխում արյունատար անոթների եւ մետաստազների (ուռուցքի տարածում) աճը, ինչպես նաեւ սպանում են ուռուցքային բջիջները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել