The Daily Mail-ը հաղորդում է, որ աղջկա մոտ զարգացել է իդիոպաթիկ զարկերակային հիպերտենզիա: Սա պաթոլոգիական վիճակ է, որը բնութագրվում է թոքային զարկերակում ճնշման բարձրացմամբ: Հիվանդության պատճառով Յասմինի մոտ սիրտն ու թոքերը կարծես թոշակառուի օրգաններ լինեն:
Բժիշկները միանգամից չեն որոշել ախտորոշումը: Յասմինը դժվարությամբ է բարձրացել աստիճաններով, նրա կրծքավանդակում ցավեր են առաջացել, ոտքերն այտուցվել են: Բացի այդ նա դժվար է շնչում շոգ եղանակին: Իդիոպաթիկ զարկերակային հիպերտենզիան ստիպել է աղջկան հրաժարվել իր սիրելի զբաղմունքից՝ պարից:
Աղջիկը թոքերի կրկնակի եւ սրտի փոխպատվաստման կարիք ունի: Մինչեւ վիրահատությունը Յասմինը փորձում է վայելել կյանքը՝ չնայած լուրջ առողջական խնդիրներին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր