• Latest news

ԱՄՆ-ում Cardiology Expo 2014-ում ներկայացվել են սրտի բուժման նոր դեղամիջոցներ

30 մայիսի, 2014  11:25

Ամերիկյան Սրտաբանության քոլեջի 63-րդ ամենամյա ժողովին ներկայացվել են նոր եւ հեռանկարային դեղամիջոցներ եւ բուժման մեթոդներ, քննարկվել է սրտային հիվանդությունների բուժման համար նախատեսված ինչպես նոր, այնպես էլ հին դեղամիջոցների օգտագործումը։

1. Նոր սերնդի դեղամիջոցները նվազեցնում են խոլեստերինի մակարդակը

PCSK9 արգելակիչները նոր դեղամիջոցներ են, որոնք օգտագորշման դեպքում մեծ պոտենցիալ ունեն նվազեցնելու LDL խոլեստերինի մակարդակը։ Դրանք չունեն ցայտուն արտահայտվող կողմնակի ազդեցություններ, ինչպես ստատինների օգտագործման դեպքում։

2. Այն, ինչ օգտակար է պոդագրայի համար, օգտակար է նաեւ սրտին. հին դեղամիջոցների նոր օգտագործում

Պոդագրայի բուժման համար արդյունավետ համարվող կոլխիցինը հին դեղամիջոց է, որի համար հայտնաբերվել է օգտագործման նոր հնարավորություն։ Պարզվել է, որ կոլխիցինը ոչ միայն օգնում է բուժել սուր պերիկարդիտը, այլեւ օգնում է կանխել որոշ հիվանդություների կրկնվելը։

3. Արյան անալիզը սրտի նոպաները ավելի շուտ է կանխատեսում, քան այն տեղի կունենա

Գիտնականները ուսումնասիրել են Շվեդիայի Կարոլինյան համալսարանի հիվանդանոցի արձանագրությունները եւ պարզել, որ արյան սովորական անալիզը կարող է շատ ճշգրիտ եւ արագ կանխատեսել, թե կրծքի շրջանում ցավեր ունենալու պատճառով հիվանդանոց տեղափոխված որ հիվանդների մոտ կարող է սրտի կաթված առաջանալ։

Այս թեստը կօգնի բժիշկներին որոշել, թե հիվանդներից ում կարելի է դուրս գրել՝ նվազեցնելով անհարկի հոսպիտալացված հիվանդների թիվը։

 

4. Առողջ սիրտ անկշռության պայմաններում

Բոլորս էլ գիտենք, որ տիեզերական տարածության մեջ երկար գտնվելը կարող է փոխել ոսկրերի կառուցվածքը, բայց NASA-ի կողմից կատարված մի զարմանալի հետազոտություն պարզել է, որ միկրոգրավիտացիան կարող է մարդու սրտի վրա նույնպես ազդել։ Միջազգային տիեզերական կայանում գտնվելուց առաջ եւ հետո 12 տիեզերագնացների սրտի անալիզները ցույց են տվել, որ սրտի ապշեցուցիչ փոփոխություններ են տեղի ունեցել. զգալիորեն փոփոխվել է նրա ձեւը եւ այն 10 տոկոսով ավելի գնդաձեւ է դարձել։

Տիպիկ երկրային սրտերը ավելի երկարավուն են, եւ հետազոտողները ենթադրել են, որ փոփոխված սիրտը կարող է ավելի ուժեղ եւ առողջ լինել, քան սովորականը։ «Այս տվյալները հաստատում են, որ պետք է կանխել փոփոխությունները, որոնք կատարվում են երկար տիեզերական թռիչքների ժամանակ եւ ստեղծել միջոցներ՝ սիրտը ֆորմայի մեջ (ուղիղ եւ փոխաբերական իմաստով) պահպանելու համար, -ասել է NASA-ից սրտաբան Ջեյմս Թոմասը։

5. Սրտային ռիսկեր ներառող ցելիակիա հիանդություն

Ցելիակիա ունեցող հիվանդների մոտ հանդիպում են աղեստամոքսային  հիվանդությունների ախտանիշներ (որովայնի փքվածություն եւ լուծ), երբ նրանք գլյուտեն են օգտագործում (ցորենի, գարու եւ տարեկանի մեջ առկա սպիտակուցը)։ Բայց ըստ ամենամյա ժողովին ներկայացված հետազոտության՝ նրանց մոտ սրտային հիվանդությունների առաջացման ռիսկի գործոնները նույնպես բավականին բարձր են։

Բժշկական գիտությունների դոկտոր, թերապեվտ Ռամա Գաջուլապալին եղել է այս գիտական աշխատանքի համա-հեղինակը։ Նա ասել է. «Ցելիակիա ունեցող հիվանդների աղիքներում մշտական բորբոքային գործընթացներ են լինում, որոնց հետեւանքով իմունամոդուլյատորները ընկնում են արյան շրջանառության մեջ, ինչը կարող է արագացնել աթերոսկլերոզի, որն էլ իր հերթին սրտի իշեմիկ հիվանդությունների առաջացումը»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել