• Latest news

Չինացի գիտնականներն առաջարկել են բիոպսիան փոխարինելու ոչ ցավոտ մեթոդ

4 դեկտեմբերի, 2018  14:07

Chinese Academy of Sciences-ից գիտնականները Sixth Affiliated Hospital of Sun Yat-sen University-ից մասնագետների հետ համատեղ նոր մեթոդ են առաջարկել, որը կարող է դառնալ բիոպսիայի այլընտրանքը, ինչն անցկացվում է ուռուցքային հիվանդություններով հիվանդների շրջանում:

Մասնագետները սովորաբար ուռուցքների կենսաբանական բնութագրերն օգտագործում են հիվանդության առաջընթացին եւ բուժմանը ուռուցքի արձագանքին հետեւելու համար: Գիտնականներն արդեն համակարգչային մոդել են մշակել՝ ըստ ախտահարված հատվածի պատկերի տեղադրված հյուսվածքների բնութագրերի հիման վրա գնահատում անցկացնելու համար:

Գիտնականներն ուշադրությունը կենտրոնացրել են ուղիղ աղիի ուռուցքների վրա: Նրանք օգտագործել են այսպիսի ուռուցքներով 345 հիվանդների տվյալները, որոնց կոնտրաստային ՄՌՏ են արել: Հետազոտողներն առաջնային հետազոտության մեջ են ներառել 197 հիվանդների ուռուցքների պատկերներով ստացած բնութագրերը: Որպես ուռուցքի աճի, բջիջների տարածման մարկերներ առանձնացվել են 5 հիմնական բնութագրեր:

Այս բիամարկերներով համակարգչային մոդել են ստեղծել, որի միջով են «անցկացրել» մյուս 148 հիվանդների հյուսվածքների պատկերները: Երկու շաբաթ հետո այս հիվանդներին ինվազիվ բիոպսիա է կատարվել քաղցկեղի զարգացումը գնահատելու համար: Պարզվել է, որ ոչ ինվազիվ մեթոդի ճշգրտությունը կազմել է ավելի քան 60 տոկոս:

Մեթոդը հիմա ստուգում են կրծքագեղձի, ձվարանների եւ ուղեղի քաղցկեղի համար: ՄՌՏ-ից բացի, մասնագետները կարող են օգտագործել նաեւ ՈՒՁՀ եւ ՀՏ տվյալները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել