• Latest news

«Ես զգացի, որ աղջիկ եմ ունենալու եւ աբորտ արեցի». Ինչո՞վ են վտանգավոր երեխայի սեռի որոշմումն արգելող օրենքները

7 հունիսի, 2014  11:47

Աբորտներն ու երեխայի սեռն իմանալն արգելող օրենքները լի են  մի շարք վտանգներով, կարծում է Վորլդ Վիժն ԱՄՆ գրասենյակի գենդերային հարցերով ավագ խորհրդատու Եվա Ավագյանը։ Ինչպես նա նշեց NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում, Հայաստանում սելեկտիվ աբորտների թիվը նվազեցնելու համար արգելող օրենքների ընդունումը ոչ մի դրական արդյունքի չի հանգեցնի։

Իսկ ինչո՞վ են նման օրենքները վտանգավոր

Եվա Ավագյանի կարծիքով, եթե աբորտը արգելվի, ապա դրանից աբորտների քանակը չի պակասելու. դրանք ուղղակի ընդհատակ կանցնեն, եւ անօրինական ու վտանգավոր աբորտների թիվը կաճի։ Նույն կերպ էլ պետք չէ արգելել երեխայի սեռը որոշելը, որովհետեւ դա միայն կավելացնի կոռուպցիոն ռիսկերը։

«Եթե մարդիկ ցանկանում են տղա երեխա ունենալ, նրանք անում են ամեն ինչ, որ միայն տղա ունենան։ Այստեղ խնդիրը աբորտների մեջ չէ, չէ՞ որ աբորտը միայն նախանշան է։ Եթե մենք չլուծենք մեր մենթալիտետի հետ կապված խնդիրները եւ միայն արգելենք նման գործողությունները, մենք կարող ենք «նախանշանները» մի փոքր մեղմել, բայց «հիվանդությունն» ինքնին չի վերանա», - ասել է Եվա Ավագյանը։

Նրա կարծիքով, Հայաստանի շատ մարզերում ընտանիքի անդամները ոչ միայն պահանջում են, որ կինը տղաներ ունենա, այլեւ բռնանում են նրա հանդեպ, ով աղջիկ է ծննդաբերում։ Դեպքեր են եղել անգամ, որ ամուսինները բաժանվել են աղջիկ երեխա ունենալու պատճառով։ Հենց այստեղ են թաքնված հասարակության խնդիրները, եւ պետք է հենց սրա դեմ պայքարել. աբորտներն ու երեխայի սեռի որոշումն արգելելը ոչ մի կերպ չի նվազեցնի բռնությունը եւ չի նպաստի ծնվող տղա եւ աղջիկ երեխաների քանակի հավասարությանը։

Բացի այդ, Վորլդ Վիժն ԱՄՆ գրասենյակի խորհրդատուն հիշեց մի կնոջ, ով մի անգամ ասել է. «Ես զգացի, որ աղջիկ եմ ունենալու եւ աբորտ արեցի»։ Այսպիսով, Եվա Ավագյանը կրկին շեշտեց, որ սելեկտիվ աբորտների խնդիրը չպետք է լուծել երեխայի սեռն իմանալն արգելելու միջոցով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել