Անբարենպաստ կլիմայական փոփոխությունները կնպաստեն մարդու եւ կենդանիների իմունային համակարգի արդյունավետության նվազմանը՝ նրանց ավելի խոցելի դարձնելով հիվանդություների նկատմամբ: Այս մասին զգուշացնում են Տոկիոյի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են PNAS ամսագրում:
Նրանք նման եզրակացության են եկել մկների վրա կատարված փորձից հետո. առողջ կրծողներին տարբեր ջերմաստիճանով խցիկներում են տեղավորել. առաջինում այն կազմել է 4 աստիճան ըստ Ցելսիուսի, երկրորդում՝ 22 աստիճան (սենյակային ջերմաստիճան), երրորդում՝ 36 աստիճան: Բոլոր խցիկներում գտնվող կենդանիները վարակված են եղել A/PR8 շտամի գրիպի վիրուսով:
Մեկ շաբաթ անց մկների թոքերում, որոնք գտնվել են ամենատաք խցիկում, մեծ քանակությամբ վիրուսներ են կուտակվել եւ նվազել է աուտոֆագիան՝ բջջային գործըթաց, որի ժամանակ ոչնչանում են անպիտան եւ վնասված բաղադիչները:
Այս ամենը վկայել է այն մասին, որ բարձր ջերմաստիճանի դեպքում կենդանիների իմունիտետը նվազել է եւ արդեն չի կարողացել ակտիվորեն պայքարել վարակի դեմ:
Գիտնականների խոսքով՝ բարձր ջերմաստիճանը խոչընդոտել է լիմֆոցիտների եւ հակամարմինների արտադրմանը, որոնք օգնում են դիմակայել վիուսային հիվանդություններին: Դրա հետ մեկտեղ ակտիվացել են սպիտակուցային կոմպլեքսները՝ ինֆլազանգվածներ, որոնք բորբոքային գործըթնացներ են առաջացնում:
Գլոբալ տաքացման խնդիրն այսօր շատ գիտնականների է անհանգստացնում: Մաքգիլի համալսարանից կլիմայագետները օրերս հայտնել են, որ Արկտիկայի եւ Անտարկտիկայի սառույցների հալվելը առաջիկա հարյուր տարում կլիմայի համընդհանուր փոփոխության պատճառ կդառնա:
Օդի միջին ջերմաստիճանը մոտավորապես 4 աստիճանով կբարձրանա եւ առաջին հայացքից, նրանց կարծիքով, այս աննշան տաքացումն այնպիսի հետեւանքներ կառաջացնի, որոնք վստահաբար կարելի է կլիմայական աղետ անվանել: Դատելով ամեն ինչից, իմունիտետի անկումը, ինչի մասին զգուշացնում են գիտնկանները, ամենամեծ խնդիրը չի լինի:
Վերջերս կատարված մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ կլիմայական պայմանները կարող են ազդել ծնվող երեխաների սեռի վրա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր