• Latest news

Ո՞ր տարիքում է մեծանում կեսարյան հատումից հետո բարդությունների հավանականությունը

2 ապրիլի, 2019  16:35

Կեսարյան հատումից հետո բարդությունների զարգացման հավանականությունը 35 տարեկանից հետո մեծանում է: Այս մասին նշված է Canadian Medical Association Journal-ում հրապարակված ֆրանսիացի գիտնականների հետազոտության մեջ:

Հետազոտության հեղինակ, բժիշկ Դայանա Կորբայի խոսքով՝ բարդությունների պատճառը կարող է լինել ոչ թե վիրաբուժական միջամտությունը, այլ հիվանդությունը, որը կեսարյան հատման բժշկական ցուցում է եղել: Գիտնականները հետազոտության շրջանակում 1444 կանանց առողջության ցուցանիշները, որոնց մոտ հետծննդաբերական բարդություններ էին եղել, համեմատել են երեխաներին բարեհաջող ծնած 3464 կանանց տվյալների հետ:

Պարզվել է, որ հետնծննդաբերական բարդությունները մեծանում են 35 տարեկանն անց կանանց շրջանում: Այսպես՝ այս տարիքից փոքր կանանց շրջանում կեսարյան հատման ժամանակ ծանր բարդությունների հավանականությունը մոտ 1,5 անգամ ավելի մեծ էր, քան բնական ճանապարհով ծննդաբերած կանանց շրջանում: Միաժամանակ, 35 տարեկանն անց ծննդկանների դեպքում այսպիսի հավանականությունը գրեթե 2 անգամ էր մեծ:

Գիտնականները հույս ունեն, որ ստացած արդյունքները մանկաբարձ-գինեկոլոգները ի գիտություն կընդունեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել