• Latest news

Ինչպե՞ս է ավելի հեշտ թողնել ծխելը. գիտնականները պարզ պատասխան են տվել

27 ապրիլի, 2019  13:47

Ծխելը հեշտ թողնելու համար ցանկալի է նիկոտինին փոխարինող կոմբինացված թերապիա օգտագործել: CochraneLibrary-ի հրապարակած նոր տվյալների համաձայն՝ նիկոտինին փոխարինող կոմբինացված թերապիայի օգտագործումը շատ ավելի արդյունավետ է եւ բարձրացնում է ծխելը բարեհաջող թողնելու հավանականությունը ի տարբերություն նիկոտինին փոխարինող դեղերի առանձին առանձին օգտագործմամբ թերապիայի:

Նիկոտինին փոխարինող թերապիան ներառում է դեղամիջոցներ (մաշկային պլաստիրներ, մաստակներ, քթի եւ բերանի խոռոչի սփրեյներ, ինգալյատորներ, հաբեր), որոնք նիկոտինը մարմնի միջոցով հասցնում են ուղեղին:

Այս դեղամիջոցները փոխարինում  են ծխախոտից ստացվող  նիկոտինին, դրա համար մարդու մոտ ծխելու ցանկությունը նվազում է ընդհուպ մինչեւ լիակատար դադարեցումը:

41509 մարդկանց մասնակցությամբ 63 հետազոտությունների նոր ամփոփման մեջ գիտնականները դիտարկել են ՆՓԹ օգտագործման տարբեր միջոցները եւ դրանց արդյունավետությունը 6 ամսվա կամ ավելի երկար ժամանակահատվածում ծխելուց հրաժարվելու տեսանկյունից:

Բոլոր հետազոտությունները կատարվել են մարդկանց վրա, որոնք ցանկացել են թողնել ծխելը, հիմնականում մեծահասկաների, որոնք  օրական առնվազն 15 ծախխոտ են ծխել:

Պարզվել է, որ նիկոտինային պլաստիրի եւ այլ տիպի ՆՓԹ-ի միաժամանակյա օգտագործման դեպքում մի փոքր բարձրանում է հավանականությունը, որ մարդը բարեհաջող կթողնի ծխելը, քան մեկ տիպի ՆՓԹ-ի օգտագործման դեպքում.  17 տոկոսից մի փոքր ավել՝ 14 տոկոսի համեմատ:

Մաստակում (4մգ՝ 2մգ դեմ) եւ պլաստիրներում (21-25 մգ՝ 14-15 մգ դեմ) նիկոտինի ավելի բարձր դոզայի կիրառումն ի տարբերություն ցածր դոզայի նույնպես բարձրացրել է ծխելը թողնելու հավանականությունը:

Սակայն այս եզրակացության հաստատման համար ավելի շատ ապացույցներ են անհրաժեշտ:

Որոշ հետազոտություններում ուսումնասիրվել է նաեւ տարբեր նտեսակի ՆՓԹ-ների անվտանգության հարցը, հայտնաբերվել է, որ բացասական կողմնակի էֆեկտները՝ ինչպիսիք են մաշկի գրգռվածությունը եւ բերանում վերքերի առաջացումը աննշան են եւ հազվադեպ են հանդիպում: ՆՓԹ-ն համարվում է անվտանգ, սակայն դեռ բավականաչափ տվյալներ չկան տարբեր տեսակի ՆՓԹ-ների կիրառման անվտանգության մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է