Թել Ավիվի համալսարանի գիտնականները նանոպատվաստանյութ են մշակել մաշկի քաղցկեղի ագրեսիվ տեսակի՝ մելանոմայի դեմ:
Փորձերի շրջանակում մելանոմայով հիվանդ մկներին ներարկել են կենսաքայքայվող պոլիմերից նանոմասնիկներ՝ ներսում երկու պեպտիդով, որոնք արտահայտվում են մելանոմայի բջիջներում:
Արդյունքում, ինչպես նշում է հետազոտության առաջատար հեղինակ, պրոֆեսոր Ռոնիթ Սատչի-Ֆաինարոն, նանոմասնիկները խթանել են մկների իմունային համակարգը, որի հետեւանքով իմունային բջիջները «սովորել» են մելանոմայի բջիջները ճանաչել եւ հարձակվել դրանց վրա:
Պատվաստանյութի արդյունավետությունը հաստատվել է փորձերի շարքի ընթացքում, այդ թվում՝ գլխուղեղի մելանոմայի մետաստազներով պացիենտներից վերցված հյուսվածքների վրա:
Պատվաստանյութի անվտանգությունն ապացուցելու համար անհրաժեշտ են կլինիկական փորձարկումներ, որոնց արդյունքը հնարավոր կլինի տեսնել մոտ 10 տարի հետո:
Հետազոտության արդյունքներով գիտական հոդվածը հրապարակվել է Nature Nanotechnology ամսագրում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր