• Latest news

Հնէաբանները Դաունի համախտանիշով ամենահին հիվանդին են գտել

7 հուլիսի, 2014  13:37

Ֆրանսիայում Դաունի համախտանիշի ամենավաղ հաստատված դեպքն է հայտնաբերվել: Խոսքը 1500 տարի առաջ մահացած երեխայի կմախքի մասին է: Հնէաբանների խոսքով, հուղարկավորության եղանակն այն բանի մասին է վկայում, որ վաղ շրջանի մարդիկ Դաունի համախտանիշի կրողների նկատմամբ որեւէ նախապաշարմունք չեն ունեցել, հաղորդում է News Scientist-ը:

Ֆրանսիայի արեւելքում` Շալոն-սյուղ-Սոնե եկեղեցու հարեւանությամբ գտնվող` մ.թ. 5-6 դարերին թվագրվող գերեզմանոցի տարածքում իրականացված պեղումների արդյունքում 94 մարդկանց մասունքներ, այդ թվում` փոքր եւ լայն, հիմքը` հարթ գանգով եւ բարակ գանգոսկրերով երեխայի կմախք է հայտնաբերվել: Բորդոյի համալսարանի գիտահետազոտական խմբի` գտածոն ուսումնասիրած անդամներից մեկի` Մայտե Ռիվոլայի (Maïté Rivollat) խոսքով, հիշյալ բնորոշումները Դաունի համախտանիշը կրող հիվանդներին են հատուկ:

Գենետիկ պատճառներով ի հայտ եկող հիվանդության արդյունքում մարդու բնական զարգացումը դանդաղում է եւ մտավոր թերարժեքության հանգեցնում: Դաունի համախտանիշով տառապող մարդկանց մոտ 21-րդ քրոմոսոմի 3 օրինակ կա` երկուսի փոխարեն: Հիվանդության նկարագիրը առաջին անգամ 19-րդ դարում է կազմվել, սակայն մեծ հավանականությամբ կարելի է պնդել, որ այն մարդու պատմության ողջ ընթացքի ուղեկիցն է եղել:

Չնայած հնէաբաններն առայժմ համախտանիշի վաղ հաստատման նվազագույն դեպքեր են հայտնաբերել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է