• Latest news

Ճարպակալմամբ տառապող ամերիկացի երեխաներն իրենց գեր չեն համարում

24 հուլիսի, 2014  17:14

Հետազոտությամբ պարզվել է, որ ճարպակալմամբ տառապող ամերիկացի երեխաների մեծ մասն իրենց մարմնեղ չեն համարում: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի տվյալներով, խոսքը աղջիկների 71 տոկոսի եւ տղաների առավել քան 80 տոկոսի մասին է:

Հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ իրենց քաշը նորմալ համարողների շարքում են հատկապես այն դեռահասները, որոնց ծնողները ճարպակալման նկատմամբ հակումներ եւ դրսեւորում, հաղորդում է TIME-ը:

«Քանի որ մարմնեղությունը ԱՄՆ բնակիչների համար սովորական երեւույթ է դառնում, երեխաներից շատերը հակված չեն իրենց հավելյալ քաշին ուշադրություն դարձնել», - համոզմունք է հայտնել հետազոտության մասնակիցներից մեկը:

Որոշ գիտնականներ խնդիրն առավել խորքային են համարում. նրանց համոզմամբ, ծնողները չեն ցանկանում խոստովանել, որ իրենց երեխան ճարպակալմամբ է տառապում: Հետազոտության արդյունքների համաձայն, ամերիկյան ընտանիքների ընդամենը 25 տոկոսն է բժիշկների օգնությանը դիմում՝ երեխաների մոտ առկա՝ հավելյալ քաշի հետ կապված խնդիրներին լուծում տալու նպատակով:

Հետազոտության հեղինակները գտնում են, որ հրապարակված արդյունքները պետք է մտահոգության տեղիք տան եւ երեխաների քաշին առավել զգուշամտորեն հետեւելու՝ ծնողներին ու բժիշկներին ուղղված ահազանգ ծառայեն, այլապես միջամտության բացակայությունը կարող է Միացյալ Նահանգներում ճարպակալման համաճարակի ընդլայնման պատճառ դառնալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել