• Latest news

COVID-19-ով վարակված անընդհատ հազող հիվանդները վտանգավոր են նույնիսկ դիմակով. հետազոտություն

17 հունիսի, 2020  14:29

Դիմակները կարող են լիարժեք պաշտպանություն չապահովել, եթե վարակված անձը շատ է հազում, պարզել են Կիպրոսի Նիկոսիայի համալսարանի գիտնականները: Հենց այդ պատճառով հաստատված ախտորոշմամբ մարդկանց խորհուրդ է տրվում տանից դուրս չգալ. նույնիսկ դիմակի դեպքում նրանք կարող են վտանգավոր լինել շրջակա միջավայրի համար:

Ինչպես նշվում է EurekAlert!-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ՝ համակարգչային մոդելների օգնությամբ հետազոտողները հետեւել են հազի եւ փռշտոցի ժամանակ օդ արտանետված մանր կաթիլների տարածմանը, եթե մարդը դիմակով է: Առանց դիմակի թքի կաթիլները կարող են թռնել 5.5 մետր 5 վայրկյանում: Դիմակն իսկապես կանխում է կաթիլների տարածումը, սակայն դրա ֆիլտրելու իրական կարողությունը վատթարանում է, եթե մարդն անընդհատ հազում է:

Նույնիսկ դիմակ կրելիս կաթիլները կարող են թեթեւ հազի դեպքում մեկ մետր թռնել: Ըստ գիտնականների՝ սա ցույց է տալիս սոցիալական հեռավորության կարեւորությունը վարակի կանխարգելման համար: Հեռավորության պահպանումը կրկնակի կարեւոր է, եթե մարդը հազում է, նույնիսկ եթե դիմակով է:

Ըստ Proceedings of the National Academy of Sciences-ում հրապարակված հետազոտության՝ դիմակներ կրելը COVID-19 կորոնավիրուսի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցն է: Ըստ գիտնականների՝ դիմակներ կրելը COVID-19-ով վարակման ավելի քան 78.000 դեպք է կանխել Իտալիայում ապրիլի 6-ից մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում, իսկ Նյու Յորքում՝ ավելի քան 66.000 դեպք ապրիլի 17-ից մայիսի 9-ը:

Քեմբրիջի եւ Գրինվիչի գիտնականները նաեւ պնդում են, որ դիմակների համատարած կրումը թույլ կտա կանխել վարակի երկրորդ ալիքը եւ հաղթել COVID-19-ի համավարակը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի կանխարգելման համար ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տրվել դիմակներ կրել ինչպես փակ տարածքներում, այնպես էլ դրսում: Ավելին, այսօրվանից սկսած, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներից կպահանջվի իրենց հետ անձը հաստատող փաստաթուղթ ունենալ: Խոսքն անձնագրի, նույնականացման քարտի կամ վարորդական իրավունքի մասին է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել