• Latest news

Կինը տասը տարի իր հեշտոցում կրել է 11 սանտիմետրանոց սեքս-խաղալիքը

24 հուլիսի, 2014  23:56

38-ամյա մի շոտլանդուհի 10 տարի հեշտոցում 11 սմ երկարությամբ սեքս-խաղալիք է կրել: Ընդ որում՝ առանց որեւէ պատկերացում ունենալու: Եվ միայն վերջերս է, քաշի նշանակալի կորստից, վերջին շաբաթներին սկսված միզաթափությունից, ցնցումներից եւ թմրածության զգացողությունից դրդված, բժիշկների օգնությանը դիմել:

Նշանակված հետազոտությունների արդյունքներն ապշեցրել են բժիշկներին. կնոջ հեշտոցում միզապարկին ճնշող օտար մարմին էր հայտնաբերվել:

Եվ որքան առավել մեծ էր նրանց զարմանքը, երբ վիրաբուժական միջամտության արդյունքում 11 սմ երկարությամբ սեքս-խաղալիք էր հեռացվել օրգանիզմից:

Զարմանքի երրորդ չափաբաժինը հարուցած փաստը «հիվանդի» հետ հետվիրահատական զրույցի ընթացքում էր բացահայտվել: Կինը խոստովանել էր, որ տասը տարի առաջ է խաղալիքը հեշտոցում թողել: Պարզապես, ալկոհոլի ազդեցության տակ լինելով, մոռացել է, որ զուգընկերոջ հետ սեռական հարաբերության ժամանակ ֆալոիմիտատոր է օգտագործել:  

Հետազոտությունը ցույց է տվել, որ կինը նորմալ IQ ունի, չի տառապում դեպրեսիայով կամ հոգեկան որեւէ հիվանդությամբ եւ այլկոհոլի ու թմրանյութի նկատմամբ էլ նկատելի կախվածություն չունի:

Այնինչ սեքս-խաղալիքը նշանակալի՝ կյանքին սպառնացող վնաս էր պատճառել նրա առողջությանը:

Բժիշկների խոսքով, կինը բավականին հազվադեպ հիվանդությամբ՝ մեզի հեշտոցով անցումը կարգավորող համակարգի խանգարմամբ էր տառապում: Բացի այդ, նրա մոտ օբստրուկտիվ ուրոպատիա էր հայտնաբերվել, ինչը մեզի՝ միզապարկից երիկամներ հետմղմամբ է բնորոշվում:

Այդուհանդերձ, բժիշկներին հաջողվել է վերականգնել սեքս-խաղալիքի պատճառած վնասը եւ, ամբողջովին ապաքինված համարելով, դուրս գրել կնոջը հիվանդանոցից: Թեեւ մինչ այժմ էլ շարունակում են զարմանալ, թե այդպիսի մեծության օտար մարմինն ինչպես կարող էր աննկատ մնալ հիվանդի եւ նրա զուգընկերների կողմից:

Այդուհանդերձ, վերը նկարագրված դեպքը ռեկորդային չէ՝ օտարածին մարմնի՝ հեշտոցում առկայության ժամկետի տեսանկյունից:

Մեկ այլ դեպքում խոսքը 35 երկար տարիների մասին է: Հատկապես զարմանք է պատճառում այն իրերի տեսականին, որոնք երբեւէ՝ այս կամ այն տեւողությամբ մոռացվել են կնոջ հեշտոցում՝ մազերի լաքի կափարիչ, արճիճե գլանակ, պլաստիկե բաժակ եւ մանկական խաղալիք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է