Կնոջը փոխպատվաստել են SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակված թոքեր, չնայած դոնորի քթաըմպանի քսուքում կորոնավիրուս չէր հայտնաբերվել: Այս կլինիկական դեպքը American Journal of Transplantation-ում նկարագրել են Միչիգանի համալսարանի գիտնականները:
Թոքերի դոնոր է դարձել ավիավթարի ժամանակ զոհված մարդը, հայտնում է Medportal.ru-ն: Բժիշկները նրա մոտ չեն հայտնաբերել COVID-19-ի օբյեկտիվ նշաններ, բայց թոքերը վերցնել պատրաստվելիս դոնորից վերցրել են քթաըմպանի քսուք, սակայն ՊՇՌ թեստով կորոնավիրուս չի հայտնաբերվել:
Թոքերը պատվաստել են թոքերի քրոնիկական օբստրուկտիվ ծանր հիվանդությամբ տառապող կնոջը: Փոխպատվաստման գործողությունը հարթ է անցել, բայց 3 օր հետո պացիենտի մոտ տենդ է առաջացել եւ շնչառությունը դժվարացել է: Նրան տեղափոխել են ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակ եւ միացրել թոքերի արհեստական օդափոխության սարքին:
Բժիշկները SARS-CoV-2 չեն գտել պացիենտի քթաըմպանի քսուքում, բայց վիրուսը հայտնաբերվել է բրոնխները եւ թոքերը լվացող հեղուկում (լավաժի ժամանակ):
Վիրահատությունից հետո 4 օր անց վիրաբույժը, որը կատարել էր փոխպատվաստումը, հիվանդացել է COVID-19-ով: Բրոնխներից հեղուկի նմուշները, որոնք վերցվել էին թոքերի դոնորից, նույնպես թեստավորվել են SARS-CoV-2-ի ախտորոշման համար, եւ արդյունքը դրական է եղել: Դրանից բացի, գենետիկ անալիզը ցույց է տվել, որ թե՛ պացիենտը, թե՛ բժիշկը վարակվել էին թոքերի դոնորից:
Վիրահատությունից հետո 2 ամիս անց պացիենտը մահացել է, իսկ նրան վիրահատած վիրաբույժը COVID-19-ից հետո ապաքինվել է:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր